Թիմ Կլանսի

Թիմ Կլանսի
Քաղաքացիությունը  Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 8, 1984(1984-06-08)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Trim, Միտ, Լենստեր, Իռլանդիա
Հասակ 183 սանտիմետր
Դիրք պաշտպան

Թիմ Կլանսի (անգլ.՝ Tim Clancy, հունիսի 8, 1984(1984-06-08)[1], Trim, Միտ, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, որը խաղացել է պաշտպանի դիրքում և ֆուտբոլի մարզիչ։ Նախկինում խաղացել է «Միլուոլում», «Ուեյմութում», «Ուոլթոնում և Հիրշամում», «Ֆիշեր Ատլետիկում», «Կիլմարնոկում», «Մոտերուելում», «Հիբերնիանում» և «Սենտ Ջոնսթոնում»:

2017 թվականի դեկտեմբերից «Դրոեդա Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ[2]։

Կարիերան սկսել է հայրենիքում՝ «Բելվեդեր» ակումբի երիտասարդական թիմում[3]։ Այնտեղ նրան նկատել է «Միլուոլը», որտեղ էլ տեղափոխվել է Թիմը[3]։ «Միլուոլից» վարձավճարով մեկնել է «Ուեյմութ»[3]։ Հետագայում միացել է «Ուոլթոն և Հիրշին»[3]։ Խաղացել է նաև «Ֆիշեր Ատլետիկում»[3]։ 2007 թվականին միացել է շոտլանդական «Կիլմարնոկ» ակումբին, որի հետ կնքել է մեկամյա պայմանագիր[3]։ Նրա նորամուտը կայացել է «Գրետնայի» հետ խաղում։ 2007/08 մրցաշրջանում ակումբի ղեկավարությունը նրա հետ պայմանագիրը երկարաձգվել է[4]։ 2008 թվականի ապրիլին չորս ամիս խաղադաշտ դուրս չի եկել կոճի ջլերի վնասվածքի պատճառով[5]։ Բաց է թողել նաև ակումբի նախամրցաշրջանային նախապատրաստությունը 2008/09 մրցաշրջանից առաջ վնասվածքի պատճառով և խաղադաշտ է դուրս եկել միայն «Աբերդինի» հետ խաղի ժամանակ, սակայն մրցաշրջանի ավարտին բավականին լավ է դրսևորել իրեն՝ արժանանալով պայմանագրի նոր երկարաձգման[6]։ 2010/11 մրցաշրջանում կորցրել է ակումբի մարզչի վստահությունը, ինչպես նաև ինքնագոլով է աչքի ընկել «Ռեյնջերսի» հետ խաղում (1:2), որը նրա թիմին պարտություն է բերել[7]։ Արդյունքում, մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է ակումբից։ Այդ ժամանակ՝ օգոստոսին, Կլանսին մեկամյա պայմանագիր է կնքել շոտլանդական մեկ այլ ակումբի՝ «Մոտերուելի» հետ[8]։ Սակայն, չնայած հիմնական կազմում ամուր տեղ գտնելուն, մեկ տարի անց հրաժարվել է երկարաձգել այն՝ լքելով թիմը[9]։ 2012 թվականի հունիսին երկամյա պայմանագիր է կնքել իր երրորդ շոտլանդական ակումբի՝ «Հիբերնիանի» հետ[10]։ Նոր թիմի կազմում առաջին գոլը, ինչպես նաև վեց տարվա ընթացքում առաջին գոլը խփել է սեպտեմբերի մեկին «Սելտիկի» հետ խաղում (2:2)[11][12]։

Իռլանդիայի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմը հրավիրվել է Իռլանդիայի պատանեկան հավաքականներ՝ մինչև 18 և 19 տարեկան թիմեր, 2003 թվականին մասնակցել է Եվրոպայի երիտասարդական հավաքականների առաջնության ընտրական փուլի խաղերին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Tim Clancy». droghedaunited.ie (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-23-ին. Վերցված է 2020-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Tim Clancy moves from Motherwell to Hibernian» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին.
  4. «I want to be Kilmarnock first team regular, says Tim Clancy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին.
  5. «Fitness boost for Kilmarnock as Tim Clancy returns to action» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին.
  6. «Jim Jefferies: Tim Clancy can grab place as first choice right-back» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին.
  7. «Rangers 2 Kilmarnock 1: Luck's in for Gers as Clancy own goal blows title race open k» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին.
  8. «Motherwell snap up Killie defender Tim Clancy on one-year deal» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին.
  9. «Pat Fenlon keen to bring Tim Clancy to Easter Road» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին.
  10. «Hibernian sign former Motherwell defender Tim Clancy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին.
  11. «Celtic 2-2 Hibernian» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին.
  12. «Hibs defender Tim Clancy doesn't score many but came up with goods in swashbuckling Celtic draw» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Կլանսի» հոդվածին։