Ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Չիկագո |
Ղեկավարության նստավայր | Չիկագո |
Հիմնադրվել է | 1967[2] |
Այցելուներ | 338 647 մարդ (2014)[3][4], 232 637 մարդ (2012)[5], 224 957 մարդ (2013)[5] և 238 131 մարդ (2015)[6] |
Տնօրեն | Madeleine Grynsztejn? |
Կայք | mcachicago.org(անգլ.) |
Ժամանակակից արվեստի թանգարան (Չիկագո) (անգլ.՝ Museum of Contemporary Art; կրճատ՝ MCA), թանգարան, որտեղ ներկայացված է ժամանակակից արվեստը։ Թանգարանը գտնվում է Ջրմուղ աշտարակ կոչվող վայրում՝ Չիկագո քաղաքի կենտրոնում՝ Կուկ շրջանում, Իլինոյս նահանգում։ Հիմնադրվել է 1967 թվականին և աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկն է, որը ներառում է ժամանակակից արվեստի հավաքածուներ։ Թանգարանի հավաքածուում ներկայացված են հետպատերազմյան կերպարվեստի հազարից ավելի նմուշներ։
Թանգարանի հավաքածուում ներկայացված են Ջեֆ Կունսի, Ջասպեր Ջոնսի, Էնդի Ուորհոլի, Սինդի Շերմանի, Կարա Ուոքերի և Ալեքսանդար Քոլդերի աշխատանքները, կան նաև 1970, 1940-ական թվականների սյուրռեալիզմի, Փոփ արտի մինիմալիզմի և Կոնցեպտուալ արվեստի նմուշներ։ Թանգարանում ներկայացված են նաև ժամանակակից գեղանկարչության, քանդակագործության, լուսանկարչության, տեսահոլովակների, պարերի, թատերական արվեստի, երաժշտության նմուշներ։
Ներկայումս թանգարանը գտնվում է 220 East Chicago Avenue հասցեում[7]։ Թանգարանի ներկայիս շենքը կառուցվել է ճարտարապետ Ջոզեֆ Պոլ Քլեյխուեսի նախագծով, որն ընտրվել էր ավելի քան 200 նախագծերից։ Ներկայիս վայրում սկսել է գործել 1996 թվականի հուլիսի 21-22-ից։ Ի սկզբանե գտնվել է 237 East Chicago Avenue հասցեում․ շենքում, որը նախագծված էր որպես հացի փուռ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Չիկագո)» հոդվածին։ |
|