Ժանետ Մյոլլեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1825 |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Վախճանվել է | մարտի 25, 1872 (47 տարեկան) |
Մահվան վայր | Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ժանետ Մյոլլեր (շվեդ.՝ Jeanette Möller, ծննդյամբ` Holmlund, հունվարի 5, 1825, Ստոկհոլմ, Շվեդիա - մարտի 25, 1872, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), շվեդ նկարիչ[1]։
Ժանետ Մյոլլերը ծնվել է 1825 թվականի հունվարի 5-ին, Ստոկհոլմում, վաճառական Նիլս Հոլմլունդի (Nils Holmlund) և նրա կնոջ՝ Իոհաննա Հելենա Տորսլոուի (Johanna Helena Torsslow) ընտանիքում։ 1849 թվականին Ժանետը դարձել է այն չորս ուսանողներից մեկը, ում բացառիկ հնարավորություն է տրվել սովորելու Ազատ արվեստի թագավորական ակադեմիայում, որն այդ ժամանակ փակ էր աղջիկների համար։ Մյուս ուսանողների թվում էին՝ Ամալիա Լինդեգրենը, Ագնես Բյորիեսոնը և Լեա Ալբորնը։ Այնուհետև, 1851-1854 թվականներին նա սովորել է Փարիզում և դասեր ստացել Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ Բենիամին Վոտիեի մոտ, որն այդ տարիներին աշխատում էր Փարիզում։
Ստոկհոլմ վերադառնալուն պես նա հիմնել է ուսանողական արվեստի ստուդիա։ 1858 թվականից նա իր ժամանակն անցկացրել է Շվեդիայում (Ստոկհոլմ) և Գերմանիայում (Դյուսելդորֆ)։ 1861 թվականին Ժանետ Մյուլլերը աշխատանքի է անցել Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում[2]։
Մահացել է 1872 թվականի մարտի 25-ին Դյուսելդորֆում։
Ժանետ Մյուլերը եղել է ժանրային նկարիչ։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել Շվեդիայի ազգային թանգարանում և Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում։
1860 թվականին Ժանետ Մյոլլերը ամուսնացել է նորվեգացի նկարիչ Նիելս Մյոլլերի հետ[3]։ Նրանց դուստրը` Ինգեբորգ Մյոլլերը (Ingeborg (Johanna) Björnson Möller), որը ծնվել է 1870 թվականին, ամուսնացած է եղել շվեդ տնտեսագետ Կարլ Գուստավ Կասելի հետ[4]։