Ժան Ժակ Պրադիե ֆր.՝ James Pradier | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Jean-Jacques Pradier |
Ծնվել է | մայիսի 23, 1790[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժնև, Ժնևի հանրապետություն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն |
Վախճանվել է | հունիսի 4, 1852[4][1][2][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Rueil, Ռյուեյ-Մալմեզոն և Բուժիվալ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա, Ժնևի հանրապետություն, Շվեյցարիա և Ժնևի հանրապետություն |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1818)[5] |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Chloris caressée par Zéphir?, The Three Graces? և statue of Augustin Pyramus de Candolle? |
Աշակերտներ | Victor Vilain?, François Félix Roubaud?, John-Étienne Chaponnière? և Auguste Bosc? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա[6] |
Ամուսին | Louise Pradier? |
Համատեղ ապրող | Ժյուլիետ Դրուե[7] |
Զավակներ | John Pradier?[7] և Claire Pradier? |
James Pradier Վիքիպահեստում |
Ժան Ժակ Պրադիե (երբեմն անվանում են նաև Ջեյմս Պրադիե, ֆր.՝ Jean-Jacques Pradier, մայիսի 23, 1790[1][2][3][…], Ժնև, Ժնևի հանրապետություն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն - հունիսի 4, 1852[4][1][2][…], Rueil, Ռյուեյ-Մալմեզոն և Բուժիվալ), շվեյցարական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ։
1807 թվականին Պրադիեն մեկնել է Փարիզ, Ֆրանսուա Ժերարի մոտ սովորել գեղանկարչություն, այնուհետև սովորել է քանդակագործություն Ֆրեդերիկ Լեմոյի մոտ։ 1813 թվականին ստացել է Հռոմեական մրցանակ և հաջորդ հինգ տարիներն անցկացրել Հռոմում։
Փարիզ վերադառնալուց հետո Պրադիեն կարևոր դիրք գրավեց Ֆրանսիայի գեղարվեստի աշխարհում։ 1827 թվականից Գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր էր, պարբերաբար մասնակցում էր փարիզյան Սալոններին[8]։
Պրադիեի ոճն ավելի շատ հակված էր կլասիցիզմին, այլ ոչ թե անընդհատ զարգացող ռոմանտիզմին։ 1846 թվականին Գյուստավ Ֆլոբերը Պրադիեի մասին ասել է.
Նա մեծանուն նկարիչ էր, իսկական հույն։ |
Նրա ընկերների ցանկում էին ռոմանտիկ ժանրի այնպիսի պոետներ, ինչպես Ալֆրեդ դը Մյուսեն, Վիկտոր Հյուգոն և Թեոֆիլ Գոթիեն։
Պրադիեի արվեստանոցում կազմակերպվող սալոնի ղեկավարը նրա ընկերուհին էր՝ դերասանուհի Ժյուլիետա Դրուեն, ով 1833 թվականից դարձավ Հյուգոյի երկարամյա մշտական ուղեկիցը[9]։ Հաջորդ տարի Պրադիեն ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց «Սատիրը և քրմուհին» քանդակագործական խումբը։ Այդ ստեղծագործությունը մեծ աղմուկ առաջացրեց, քանի որ շատերը դրանում նմանություներ գտան քանդակագործի և նրա նախկին սիրուհու միջև (Պրադիեն այլաբանորեն արդեն պատկերել էր Դրուեին՝ որպես Ստրասբուրգի արձան Համաձայնության հրապարակի արձանախմբում)։ Այս ստեղծագործությունը ձեռք է բերել Անատոլի Դեմիդովը Ֆլորենցիայում գտնվող իր առանձնատան համար։ Նա քանդակագործին պատվիրել էր նաև հուշարձան իր մահացած եղբոր՝ Պավել Նիկոլաևիչի համար։ Այդ քանդակը Քրիստոսի խաչելություն էր, որն ի սկզբանե տեղադրված էր Սանկտ Պետերբուրգի Դեմիդովների գերեզմանոցում, սակայն ավելի ուշ Պավել Նիկոլաևիչի որդին այն տեղափոխեց Նիժնի Տագիլ քաղաքի եկեղեցի[10]։
Պրադիեի այլ հայտնի ստեղծագործություների շարքում ներառված են թագավորների և Օռլեանի հերցոգների արձաններ և կիսանդրիներ (Լուի XVIII, Լուի Ֆիլիպ I), անտիկ թեմայով բազմաթիվ քանդակներ։
Պրադիեն մասնակցել է նաև Հաղթական կամար (Փարիզ) և Հաշմանդամների տուն (Փարիզ) հուշարձանների քանդակների ստեղծմանը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ժակ Պրադիե» հոդվածին։ |
|