|
---|
 |
Քաղաքացիությունը |
Չեռնոգորիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
փետրվարի 22, 1990(1990-02-22)[1] (34 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Պլևլյա, Չեռնոգորիա |
---|
Հասակ |
190 սանտիմետր |
---|
Դիրք |
եզրային պաշտպան և պաշտպան |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2009—2012
|
Նասիոնալ (Ֆունշալ)
|
29 (0)
|
2011—2012
|
→ Ունիան Մադեյրա
|
9 (1)
|
2012—2013
|
Պարտիզան (Բելգրադ)
|
0 (0)
|
2013—2015
|
Կորտրեյկ
|
92 (9)
|
2016—2019
|
Օստենդե
|
73 (3)
|
2019—մ․հ․
|
Աստանա
|
2 (0)
|
|
Ազգային հավաքական |
---|
2009—2013
|
Չեռնոգորիա (մինչև 21)
|
13 (0)
|
2010—մ․հ․
|
Չեռնոգորիա
|
37 (4)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ժարկո Տոմաշևիչ (չեռնոգոր.՝ Жapкo Toмaшeвић, փետրվարի 22, 1990(1990-02-22)[1], Պլևլյա, Չեռնոգորիա), չեռնոգորացի ֆուտբոլիստ, «Աստանա» ակումբի և Չեռնոգորիայի ազգային հավաքականի պաշտպան։
Ժարկո Տոմաշևիչը կարիերան սկսել է պորտուգալական «Նասիոնալ» ակումբում։ 2009 թվականի օգոստոսի 15-ին Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում նշել է նորամուտը Սանգրիշ լիգայում[2]։ 2012 թվականի սկզբին Ժարկոն վարձավճարով տեղափոխվել է Ունիան Մադեյրա։ Փետրվարի 12-ին՝ «Պենաֆիելի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմի կազմում[3]։ Փետրվարի 26-ին՝ «Տրոֆենսեի» դեմ խաղում, Տոմաշևիչը խփել է իր առաջին գոլը «Յունիան Մադեյրայի» կազմում[4]։
2012 թվականի ամռանը Ժարկոն վերադարձել է սերբական «Պարտիզան», որի համար հանդես է եկել երիտասարդական մակարդակում։ Առաջին թիմում նա չի կարողացել կատարել նորամուտը՝ խաղալով հիմնականում երիտասարդական և պահեստային կազմերում։
2013 թվականի ամռանը Ժարկո Տոմաշևիչը տեղափոխվել է բելգիական «Կորտրեյկ»։ Օգոստոսի 17-ին «Շարլերուայի» դեմ խաղում նշել է նորամուտը Ժյուպիլե լիգայում[5]։ 2014 թվականի օգոստոսի 2-ին Ժարկո Տոմաշևիչը խփել է իր առաջին գոլը «Կորտրեսկի» կազմում՝ աչքի ընկնելով Լիեժի «Ստանդարդի» դեմ խաղում[6]։
2016 թվականի ամռանը Ժարկոն՝ որպես ազատ գործակալ, պայմանագիր է կնքել «Օստենդեի» հետ։ Հուլիսի 31-ին «Գենկի» դեմ խաղում Ժարկոն նշել է նորամուտը նոր թիմի կազմում[7]։
2014 թվականի մարտի 5-ին Գանայի հավաքականի հետ ընկերական խաղում Տոմաշևիչի կատարել է նորամուտը Չեռնոգորիայի ազգային հավաքականում[8]։ Սեպտեմբերի 8-ին՝ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի՝ Մոլդովայի ազգային հավաքականի դեմ խաղում Ժարկոն խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[9]։