Ժիվկո Չինգո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1935[1][2] |
Ծննդավայր | Վելգոշտի, Օքրիդ մունիցիպալիտետ, Հյուսիսային Մակեդոնիա կամ Հյուսիսային Մակեդոնիա[3] |
Վախճանվել է | օգոստոսի 11, 1987[1][2] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Հարավսլավիա |
Կրթություն | Սկոպյեի համալսարան |
Անդամակցություն | Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա |
Živko Čingo Վիքիպահեստում |
Ժիվկո Չինգո (մակեդոներեն՝ Живко Чинго, օգոստոսի 13, 1935[1][2], Վելգոշտի, Օքրիդ մունիցիպալիտետ, Հյուսիսային Մակեդոնիա և Հյուսիսային Մակեդոնիա[3] - օգոստոսի 11, 1987[1][2], Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի արձակագիր, լրագրող, դրամատուրգ։
Ժիվկո Չինգոն ծնվել է 1936 թվականին Օխրիդից ոչ հեռու Վելգոշտի գյուղում։ Գրականություն է ուսումնասիրել Սկոպյեի Սուրբ Կյուրեղ և Մեթոդիոսի համալսարանում։ Աշխատել է որպես լրագրող և Մակեդոնիայի ազգային թատրոնում՝ ռեժիսոր[4]։
1957 թվականին հրատարակվել են նրա առաջին պատմվածքները, որոնք հետագայում լույս տեսան առանձին ժողովածուներով՝ «Պասկվելիա» (1962) և «Նոր Պասկվելիա» (1965):
1966 թվականին լույս է տեսել Չինգոյի «Արծաթե ձյուն» վիպակը, 1970 թվականին՝ «Հրդեհ» պատմվածքների գիրքը, իսկ 1971 թվականին՝ «Մեծ ջուր» վեպը[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիվկո Չինգո» հոդվածին։ |
|