Ժորժ Դեքրիեր ֆր.՝ Georges Descrières | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1930[1][2] |
Ծննդավայր | Բորդո[2] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 2013[1][3][2][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լը Կանե, Ֆրանսիա[2] |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Բորդոյի կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Կոմեդի ֆրանսեզ և Théâtre des Variétés-Amusantes? |
Ամուսին(ներ) | Geneviève Brunet? |
Երեխա(ներ) | Sylvia Bergé? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժորժ Դեքրիեր (ֆր.՝ Georges Descrieres, իրական անունը Ժորժ Ռենե Բերժե (ֆր.՝ Georges René Bergé, ապրիլի 15, 1930[1][2], Բորդո[2] - հոկտեմբերի 19, 2013[1][3][2][…], Լը Կանե, Ֆրանսիա[2]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։ Շատ հանրաճանաչ էր 1960-ական թվականներին։ Հայտնի է «Երեք Հրացանակիրներ» ֆիլմի Աթոսի դերի համար։
Ժորժ Դեքրիերը ծնվել է 1930 թվականի ապրիլի 15-ին Բորդո քաղաքում։ Դեռահաս տարիների, պատերազմի ժամանակ, ընկավ ռմբակոծման տակ և ստացավ 11 վնասվածք, որի պատճառով ութ տարի անց, վիրահատման ժամանակ, աջ ոտքի վրա սպի մնաց։
Երբ նա ընդունվեց կոնսերվատորիա, ուսումնասիրում էր դերասանության արվեստը և դրա շնորհիվ ստացավ երկու հավելավճար։ 1940 թվականի վերջում նա տեղափոխվեց Փարիզ, որտեղ նա ընդունվեց Փարիզյան կոնսերվատորիա։
Կոնսերվատորիան ավարտելուց հետո, 1954 թվականին սկսեց նկարահանվել ֆիլմերում։ Առաջին ֆիլմը, որում նա նկարահանվեց «Կարմիր և Սև» ֆիլմն էր։
1979-1985 թվականներին նա դասավանդում էր թատրոնում։
Իր վերջին տարիներին Դեքրիերն ապրում էր գեղատեսիլ վայրում՝ Մագանյոսում։ Մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 19-ին, Կանն քաղաքում։
Դեքրիերը երկու անգամ ամուսնացած է եղել, ունի երկու դուստր՝ Սիլվիա Բերժեն և Սոֆին։
Տարի | Անվանում | Հայերեն անվանում |
---|---|---|
1954 | Le Rouge et le noir | Կարմիր ու սև |
1955 | Les aristocrates | Արիստոկրատները |
1955 | Le Fils de Caroline chérie | Կառոլինա շերիի որդին |
1956 | Bonjour Toubib | Բարև, բժիշկ |
1959 | Les trois mousquetaires | Երեք հրացանակիրները |
1959 | Le mariage de Figaro | Ֆիգառոյի հարսանիքը |
1961 | Ce soir ou jamais | Այս գիշեր կամ երբեք |
1961 | Les trois mousquetaires | Երեք հրացանակիրները |
1962 | Le soleil dans l'oeil | Արևը քո աչքերում |
1967 | Two for the Road | Երկուսը ճանապարհին |
1968 | L'homme à la Buick | Բուիկով մարդը |
1976 | Attention les yeux! | Պաշտպանեք աչքերը! |
1977 | Richelieu | Ռիշելյո |
1978 | L'horoscope | Հորոսկոպ |
1978 | Le sucre | Շաքար |
1982 | Qu'est-ce qui fait craquer les filles | Ի՞նչը կարող է կոտրել կնոջը |
1987 | L'homme qui n'était pas là | Մարդը այնտեղ չէր |
1989 | Champagne Charlie | Չառլի Շամպայն |
1996 | Le comédien | Կոմիկները |
|