Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 2, 1990[1] (34 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կոստրոմա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 24.8.2019: |
Իլիա Վլադիմիրովիչ Կուխարչուկ (օգոստոսի 2, 1990[1], Կոստրոմա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Խիմկի» ակումբի կիսապաշտպան։
Կարիերան սկսել է հարազատ Կոստրոմայում, 13 տարեկան հասակում տեղափոխվել է Յարոսլավլ, որտեղ ֆուտբոլով զբաղվել է «Շիննիկ» ակումբում[2]։ 2007 թվականին հրավիրվել է «Շիննիկ-2-Վոդոկանալ» սիրողական ակումբ, որը հանդես էր գալիս ՍՖԼ-ում, «Ոսկե մատանի» տարածաշրջանում։ Հետագայում տեղափոխվել է Կազանի «Ռուբին» ակումբ, որի կազմում նորամուտը կատարել է 2009 թվականի հուլիսի 15-ին, «Վոլգայի» դեմ արտագնա խաղում՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում փոխարինելով Դավրոն Միրզաևին[3]։ Երեք տարվա ընթացքում, Կազանի թիմի կազմում, անցկացրել է 2 գավաթային խաղերի հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման, առաջնության երիտասարդական թիմում անցկացրել է 70 խաղ, որտեղ աչքի է ընկել 10 անգամ։
2010 թվականի օգոստոսին ազատ գործակալիկարգավիճակով տեղափոխվում է Մախաչկալայի «Անժի» ակումբ[4]։ Պրեմիեր Լիգայում նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 7-ին Պերմի «Ամկար» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Դավիթ Ցորաևին[5]։ 2010 թվականի նոյեմբերի 28-ին «Սպարտակ-Նալչիկ» ակումբի դեմ խաղում դուրս է եկել փոխարինման խաղի 46-րդ րոպեին և 17 րոպե հետո խփել է «Անժիի» կազմում իր առաջին գնդակը, իսկ 10 րոպե հետո ձևակերպել է դուբլ։
2012 թվականի փետրվարի 24-ին վարձավճարով տեղափոխվել է «Ուրալ» ակումբ[6]։ 2012 թվականի հուլիսի 13-ին եռամյա պայմանագիր է կնքել «Ուրալ» ակումբի հետ[7], որն արդեն սեպտեմբերին խզվել էր[8]։
2013 թվականի փետրվարի 19-ին պայմանագիր է կնքել Յարոսլավլի «Շիննիկ» ակումբի հետ, որտեղ անցկացրել է ամբողջ մրցաշրջանը և աչքի է ընկել 4 գոլով։
2014-2016 մրցաշրջանում հանդե է եկել Նիժնեգորոդի «Վոլգա» ակումբում։ Խփել է չորս գոլ՝ ՖԱԼ առաջնության 5 մեկնարկային խաղերում և Նիժնեգորոդի երկրպագուների քվեարկությամբ դարձել է հուլիս ամսի լավագույն ֆուտբոլիստ Վոլգայի թիմի կազմում։ Անցկացրել է 60 խաղ, խփել է 10 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում։
2016/17 մրցաշրջանից հետո տեղափոխվել է ՖԱԼ առաջնության «Ենիսեյ» ակումբ։ Երկկողմանի համաձայնությամբ տեղափոխվել է Կալինինգրադի «Բալտիկա» ակումբ և եղելէ նրանցից մեկը, ովքեր օգնել են թիմին մնալ առաջին դիվիզիոնում։ Տեղափոխվել է «Տամբով», որտեղ մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 19 խաղ և խփել երկու գոլ, այնուհետև ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է թիմից։
2018 թվականի հունվարին տեղափոխվել է «Տոմ» ակումբ։ Երկու անգամ երկրպագուների քվեարկության արդյունքով դարձել է լավագույն ֆուտբոլիստ։ 2018 թվականի հուլիսին ստացել է «ՕԼԻՄՊ-ՖԱԼ հուլիսի լավագույն խաղացող» կոչումը։ Հանդես է եկել «Տոմ» ակումբի կազմում, Իլյա Կուխարչուկը խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
2019 թվականի սկզբին, Իլյա Կուխարչուկը վարձավճարով տեղափոխվել է Մերձմոսկովյան «Խիմկի» ակումբ։ Կարևոր պահերին ֆուտբոլիտը խաղադաշտ դուրս է եկել 8 անգամ, որտեղ աչքի է ընկել 5 գոլով և 3 գոլային փոխանցմամբ։
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Ռուբին | Պրեմիեր Լիգա | 2010 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ընդհանուր | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Անժի | Պրեմիեր Լիգա | 2010 | 11 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 2 |
2011/12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 11 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 2 | ||
Ուրալ | ՖԱԼ | 2011/12 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 |
Ընդհանուր | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 | ||
Շիննիկ | ՖԱԼ | 2013/14 | 19 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 3 |
Ընդհանուր | 19 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 3 | ||
Վոլգա | ՖԱԼ | 2014/15 | 33 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 9 |
2015/16 | 28 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 2 | ||
Ընդհանուր | 61 | 10 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 63 | 11 | ||
Ենիսեյ | ՖԱԼ | 2016/17 | 9 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 |
Ընդհանուր | 9 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | ||
Բալտիկա | ՖԱԼ | 2016/17 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 | ||
Տամբով | ՖԱԼ | 2017/18 | 19 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 2 |
Ընդհանուր | 19 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 2 | ||
Տոմ | ՖԱԼ | 2017/18 | 13 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 3 |
2018/19 | 24 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 8 | ||
Ընդհանուր | 37 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 11 | ||
Խիմկի | ՖԱԼ | 2018/19 | 13 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 2 |
2019/20 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 3 | ||
Ընդհանուր | 15 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 5 | ||
Ամբողջ կարիերա | 184 | 34 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 192 | 35 |