Իլյա Տոլստոյ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1866 |
Ծննդավայր | Յասնայա Պոլյանա, Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1933 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Գրական անուն | Il'ja Dubrovskij[1] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, դպրոցի ուսուցիչ և ռազմական գործիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Ամուսին | Սոֆիա Նիկոլաևնա Տոլստայա |
Զավակներ | Վլադիմիր Իլիչ Տոլստոյ |
Ազգականներ | Նիկիտա Իլիչ Տոլստոյ |
Ilya Lvovich Tolstoy Վիքիպահեստում |
Կոմս Իլյա Լվովիչ Տոլստոյ (մայիսի 22, 1866, Յասնայա Պոլյանա, Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1933, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ռուս գրող, լրագրող և մանկավարժ։
Լև Տոլստոյի որդին։
Ծնվել է 22 մայիսի, 1866 թվականին։ Չնայած տաղանդին, Իլյան չի ավարտել միջնակարգ դպրոցը և անցել է զինվորական ծառայության Սումի հուսար գնդում։
1888 թվականին ամուսնացել է Սոֆիա Նիկոլաևնայի հետ։ Նա հերթափոխով աշխատել է որպես պաշտոնատար անձ, այնուհետև բանկի աշխատակից, ապա ռուսական սոցիալական ապահովագրական ընկերության գործակալ, ապա մասնավոր կալվածքների լուծարման գործակալ։
20-րդ դարի սկզբին Իլյա Լվովիչը Կալուգա քաղաքի կենտրոնում գնել է տուն, կնոջ և երեխաների հետ բնակություն է հաստատել այնտեղ։ Սոֆյա Նիկոլաևնան ընտանիքի ֆինանսական վիճակը ինչ-որ կերպ բարելավելու համար 1909 թվականին աշխատանքի է անցել Սալովայի մասնավոր կանանց գիմնազիայում, որտեղ ղեկավարել է երգչախումբ՝ III-V դասարանների աղջիկների համար[2]։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա աշխատել է Կարմիր խաչում, փորձել է դառնալ լրագրող և այդ նպատակով 1915-ին հիմնել է «Նոր Ռուսաստան» թերթը։
1916 թվականին Իլյա Լվովիչը թողե է Ռուսաստանը և մեկնել ԱՄՆ։ Ամերիկայում նա ամուսնացել է Նադեժդա Կլիմենտեևնա Կատուլսկայայի հետ։ Նա իր օրական ապրուստը վաստակել է կարդալով դասախոսություններ Տոլստոյի ստեղծագործության և աշխարհայացքի մասին, մասնակցել է «Աննա Կարենինա» և «Հարություն» վեպերի էկրանավորմանը։
Մահացել է 1933 թվականի դեկտեմբերի 11-ին, Նյու Հեյվենում (ԱՄՆ)։
Իլյա Տոլստոյի գրական ժառանգության մեջ գլխավոր տեղ է զբաղեցրել են «Իմ հուշերը» վերնագրով հուշերը։ Միացյալ Նահանգներ արտագաղթելուց հետո նա դրանք թարգմանել է անգլերեն, միաժամանակ զգալիորեն վերանայելով դրանք։
«Հորս խոսքով՝ բոլոր երեխաներից Իլյան ամենագրագետն էր։ Բացի իր հուշերից, իր ամենակարևոր և ամենատաղանդավոր գրքից, նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների և պատմությունների, որոնցից մեկն է «Մեկ պակաս սրիկան»[3]։ - Սերգեյ Միխայլովիչ Տոլստոյ (Տոլստոյ թոռ) «Տոլստոյի երեխաները» գրքից
|
Առաջին անգամ (1888 թ. Փետրվարի 28-ից) ամուսնացել է Սոֆյա Նիկոլաևնա Ֆիլոսոֆովայի (1867-1934) հետ։ Նրանց երեխաներն էին՝
Երկրորդ անգամ ամուսնանում է (1920-ից) Նադեժդա Կլիմենտեևնա Կատուլսկայայի (Պարշինի առաջին ամուսնուց հետո) հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Տոլստոյ» հոդվածին։ |
|