Ինգրիդ Բիսու ռումիներեն՝ Ingrid Bisu | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | դերասանուհի, գործադիր պրոդյուսեր և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Ջեյմս Վան |
Ինգրիդ Բիսու (ռումիներեն՝ Ingrid Bisu, սեպտեմբերի 15, 1987[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի դերասանուհի, մոդել և պրոդյուսեր։ Առավել հայտնի է Անկայի դերով Մարեն Ադեի «Թոնի Էրդման» ֆիլմում, որը հեղինակավոր մի շարք մրցանակներ է ստացել[2][3][4]։
Ինգրիդ Բիսուն ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 15-ին Բուխարեստում՝ ռումինագերմանական ընտանիքում։ Մեծացել է Ռումինիայի գերմանական համայքնում, սովորել Բուխարեստի գերմանական մանկապարտեզում, դպրոցում և քոլեջում։
2003 թվականին, տասնվեց տարեկան հասակում, Ինգրիդը «Cool Girl» պատանեկան ամսագրի ամանորի գլխավոր հերոսուհին է դառնում։ Դրանից հետո դառնում է Orange S.A.. հեռահաղորդակցման ընկերության գովազդային հերոսուհին։ Նրա դերը ցուցադրվեց Իսրայելում և Ռումինիայում[5]։
Կինոյում Բիսուի դեբյուտը կայացել է 2005 թվականին․ նա էպիզոդային դերով հանդես եկավ Ուվե Բոլլի «Բլադրեյն» ֆիլմում՝ խաղալով Բեն Քինգսլիի հետ[6]։ 2006 թվականին գլխավոր դեր է խաղում ռումինական «Ցավի աշխարհ» ֆիլմում, որտեղ նրան ուշադրություն է դարձնում Քրիստիան Մունջիուն՝ կանչելով Ինգրիդին խաղալու իր ալմանախում, որը կոչվում է«Ոսկեդարի հեքիաթներ»[7]։ Սա առիթ հանդիսացավ, որ Ինգրիդ Բիսուն համաշխարհային ճանաչում ստանա և խաղա հայտնի ռեժիսորներ Կլոդ Լելուշի[8], Թեո Փիրի, Մարեն Ադեի ֆիլմերում։
Այսօր դերասանուհին ապրում է Կալիֆոռնիայում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Բիսու» հոդվածին։ |
|