Իրակլի Թուրմանիձե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | վրաց.՝ ირაკლი თურმანიძე |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Վրաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 13, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան |
Հասակ՝ | 1,82 մետր |
Քաշ՝ | 136 կիլոգրամ |
Իրակլի Թուրմանիձե (վրաց.՝ ირაკლი თურმანიძე, դեկտեմբերի 13, 1984, Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան), վրացի ծանրորդ, 2016 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 105 կգ քաշային կարգում։
Ծանրամարտի Եվրոպայի 2015 թվականի առաջնությունում Իրակլին գրավեց երկրորդ տեղը, սակայն հաղթող ուկրաինացի Օլեգ Պրոշակը որակազրկվեց[1] և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն անցավ Իրակլիին։
2018 թվականի նոյեմբերին Աշխաբադում անցկացվող աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ պոկում վարժությունում պոկելով 203 կգ։ Հրում վարժությունում հանդես չեկավ[2]։
2019-ին Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում Իրակլին երկու վարժությունների արդյունքում նվաճեց արծաթե մեդալ։ Պոկում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ (206 կգ), իսկ հրումում ՝ փոքր բրոնզե մեդալ (241 կգ)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Թուրմանիձե» հոդվածին։ |
|