Իրմա Լոսանո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1943 կամ օգոստոսի 24, 1944[1] |
Ծննդավայր | Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | հոկտեմբերի 21, 2013[1] |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Գերեզման | Մեխիկո |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կրկնօրինակող |
Ամուսին(ներ) | Խոսե Ալոնսո և José Alonso? |
Երեխա(ներ) | María Rebeca? |
Սուսանա Իրմա Լոսանո Գոնսալես (իսպ.՝ Susana Irma Lozano González , օգոստոսի 24, 1943 կամ օգոստոսի 24, 1944[1], Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հոկտեմբերի 21, 2013[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի։
Իրմա Լոսանոն ծնվել է 1943 թվականին Ռամիրո Լոսանոյի և Սուսանա Գոնսալեսի ընտանիքում։ Մեծացել է մեծ ընտանիքում քրոջ՝ Քրիստինայի և եղբոր՝ Ռամիրոյի հետ։ Սովորել է միանձնուհիների մենաստանում։
1963 թվականին սկսեց իր գեղարվեստական կարիերան թատրոնում՝ հանդես գալով «Լուսինը կապույտ է» ներկայացման մեջ։ Նույն թվականին նկարահանվել է «Ծնողների մեղքը» հեռուստանովելում։ 1970 թվականին մարմնավորել է Լուիսայի դերը «Եսենիա» հեռուստանովելի առաջին տարբերակում, 1971 թվականին խաղացել է նույն դերը ֆիլմի նոր տարբերակում Ժակլին Անդերեի և Խորխե Լավատի հետ։
Իրմա Լոսանոյի առաջին ամուսինը եղել է դերասան Խոսե Ալոնսոն։ Այս ամուսնությունից ունի մեկ աղջիկ՝ Մարիա Ռեբեկան, ով նույնպես դերասանուհի է։ Երկրորդ անգամ Լոսանոն ամուսնացել է Օմար Գոնսալեսի հետ. ունեն մեկ որդի՝ դերասան Ռաֆայել Օմարը։
2013 թվականի սկզբին դերասանուհին լուրջ հիվանդանում է, և նրա մոտ ախտորոշվում է թքագեղձերի քաղցկեղ։ Ցավը սկսվել էր բերանից և արագ զարգացել, չնայած դերասանուհին փորձում էր պայքարել հիվանդության դեմ։ Բուժումն ապարդյուն էր, չնայած հսկայական գումարներին, որ փոխանցում էին նրա երկրպագուները, նույնիսկ կազմակերպվում էին բարեգործական համերգներ։
Իրմա Լոսանոն մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան։ Դերասանուհու մահը ցնցել էր մեքսիկացիներին՝ մեծ թե փոքր։ Դերասանուհու հոգեհանգիստը վերածվել էր համազգային սգի, հետաձգվել էին ժամանցային հեռուստահաղորդումները։ Հուղարկավորության հաջորդ օրը հեռուստատեսությամբ ներկայացվեց Իրմա Լոսանոյի օրը, որը պատմում էր նրա մասնակցությամբ առավել վառ ֆիլմերի ու հեռուստանովելների մասին։
|