Լարի Հարվեյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 11, 1948 |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 28, 2018 (70 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փորթլենդի պետական համալսարան և Parkrose High School? |
Մասնագիտություն | արվեստագետ |
Անդամություն | Black Rock Arts Foundation? և Burning Man Project? |
![]() |
Լարի Հարվեյ (անգլ.՝ Larry Harvey, հունվարի 11, 1948, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 28, 2018, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան արտիստ, բարերար և ակտիվիստ։ Իր ընկեր Ջերրի Ջեյմսի հետ «Այրվող Մարդ» իրադարձության համահիմնադիր[1]։
Լարի Հարվեյը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, մեծացել Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Փարկրոուզ թաղամասում[2]։ Ավարտել է Փարկրոուզի ավագ դպրոցը 1966 թվականին[3]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է բանակում որպես գործավար, որը տեղակայված էր Գերմանիայում[4]։ Հետագայում ընդունվել է Պորտլենդի պետական համալսարան[5]։
«Այրվող Մարդը» իրադարձությունը սկսվել է 1986 թվականի մի ամառային երեկո։ Մարդու խրտվիլակը տարվել է Սան Ֆրանցիսկոյի Բեյքեր լողափ և հրկիզվել։ Հավաքվել է փոքրաթիվ բազմություն և շուտով մարդու այրումը դարձել է ամենամյա իրադարձություն։ Հաջորդող չորս տարիներին ներկաների թիվն ավելացել է հասնելով 800-ի։ 1990 թվականին, SF Cacophony Society-ի հետ համագործակցությամբ, միջոցառումը տեղափոխվել է Բլեք Ռոք անապատ, Նևադա և տեղի է ունեցել Աշխատավորների օրվան (անգլերեն՝ Labor Day) նվիրված շաբաթվա հանգստյան օրերին։ Եռօրյա 80 հոգանոց «տեղային ճամփորդությունից» հետո այրվող մարդը դարձել է ութօրյա հակամշակութային միջոցառում 70000 մասնակիցներով ամբողջ աշխարհից։
1997 թվականին գլխավոր կազմակերպիչներից վեցը ստեղծել են Բլեք Ռոք Սիթի ՍՊԸ-ն՝ միջոցառումը համակարգելու համար, Հարվեյը դարձել է գործադիր տնօրենը՝ զբաղեցնելով պաշտոնը մինչև մահ։ Հարվեյը տնօրենն էր Բլեք Ռոք Արթս հիմնադրամի, ոչ առևտրային արվեստի դրամաշնորհային կազմակերպություն, որն աջակցում է Բլեք Ռոք Սիթի համայնքից դուրս գտնվող ինտերակտիվ հասարակությանը։
Լարի Հարվեյը հետաքրքրված և մեծապես ազդվել է Բոուլինգ Մենակի աշխատանքներից, ինչպես նաև «Ռոբերտ Փաթնամի Ամերիկյան համայնքի փլուզումը և վերածնունդը», Վիլյամ Ջեյմսի «Կրոնական փորձառության տարատեսակները» և Զիգմունդ Ֆրոյդի աշխատանքներով[6]։
Նա համակարգողը և համահիմնադիրն էր «Այրվող մարդ» արվեստի բաժնի և ամենամյա միջոցառման։ Հարվեյը «Այրվող Մարդ» կազմակերպության գլխավոր խոսնակն էր և քաղաքականություն մշակողը։ Նա Ալան Ջոնսի հետ մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի Մայր տաճարի «Արմատական ծես»-ին, Օքսֆորդի ուսանողական միության, Նյու Յորքի[7] Կուպեր միության, Հարվարդի համացանցի և հասարակության մասին միջազգային կոնֆերանսին որպես խոսնակ[8] և Սան Ֆրանցիսկոյի համագործակցության ակումբին[9]։
Հարվեյը մահացել է 2018 թվականի ապրիլի 28-ին կաթվածի պատճառով, որը նա ստացել էր նույն ամսվա սկզբին[10][11]։ Նա 70 տարեկան էր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարի Հարվեյ» հոդվածին։ |
|