Լեա ֆոն Լիտրով

Լեա ֆոն Լիտրով
Ծնվել էմարտի 17, 1860(1860-03-17)[1][2]
ԾննդավայրՏրիեստ, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էմայիսի 11, 1925(1925-05-11)[1][3][4][…] (65 տարեկան)
Մահվան վայրՕպատիյա, Պրիմորսկո Գորանսկա, Խորվաթիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ցիսլեյտանիա
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչJean d'Alheim?
ԱնդամակցությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[2]
ՀայրHeinrich von Littrow?
 Lea von Littrow Վիքիպահեստում

Լեա ֆոն Լիտրով (գերմաներեն՝ Lea von Littrow, մարտի 17, 1860(1860-03-17)[1][2], Տրիեստ, Ավստրիական կայսրություն - մայիսի 11, 1925(1925-05-11)[1][3][4][…], Օպատիյա, Պրիմորսկո Գորանսկա, Խորվաթիա), ավստրիացի նկարչուհի, ով ճանաչման է արժանացել իր բնանկարներով

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1860 թվականի մարտի 17-ին, Տրիեստում[5]։ Գերադասում էր, որ իրեն դիմեին Leontine կամ Leo von Littrow անվանաձևով[6]։ Հայրը՝ Հայնրիխ ֆոն Լիտրովը, նավապետ էր և անվանի քարտեզագիր, պապը՝ Յոզեֆ Յոհան ֆոն Լիտրովը՝ աստղագետ (ի դեպ, ֆոն Լիտրով ազգանունը առաջին անգամ հենց նա է կիրառել)։

Լեան նկարչության դասեր է առել Փարիզում, Ժան դ՛Ալեմի ղեկավարությամբ[7]։ Նրա նկարչական աշխատանքները ցուցադրվել են 1893 թվականին Չիկագոյում՝ այսպես կոչված Կանանց կառույցում կազմակերպված Կոլումբոսյան համաշխարհային ցուցահանդեսում[8]։ Հետագայում նրա ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Վիեննայի Կյունստլերհաուսի ամենամյա ցուցահանդեսում, Մյունխենի Ապակե պալատում (Glaspalast-ում), Զալցբուրգի Կունստֆերայնում (Salzburger Kunstverein-ում)[7]։

Լիտրվը մահացել է 1925 թվականին, առողջարանային Օպատիա քաղաքում[5], որ այն ժամանակ գտնվում էր Ավստրիայի կազմում, իսկ ներկայումս Խորվաթիայի կազմում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Baumgartner M. 77 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.)Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
  3. 3,0 3,1 3,2 Répertoire des artistes (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Artnet — 1998.
  5. 5,0 5,1 Gardonio, Matteo (2015). «La vera identità di Leo von Littrow». AFAT. 34: 176–180.
  6. «Leontine (Lea) von Littrow». ArtNet. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. 7,0 7,1 «Littrow, Lea Von». Kunsthandel-Freller. Արխիվացված է օրիգինալից 2021-12-25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]