Լետիցիա Մորատտի

Լետիցիա Մորատտի
իտալ.՝ Letizia Moratti
Դրոշ
Դրոշ
Միլանի քաղաքապետ
մայիսի 30, 2006 - մայիսի 31, 2011
Նախորդող Գաբրիելե Ալբերտինի
Հաջորդող Ջուլիանո Պիզապիա
Դրոշ
Դրոշ
Իտալիայի կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարար
ապրիլի 23, 2005 - մայիսի 17, 2006
Վարչապետ Սիլվիո Բերլուսկոնի
Նախորդող Կառլո Չամպի (մինչև 2006 թվականի մայիսի 15-ը),
Ջորջո Նապոլիտանո
Հաջորդող Ջուզեպպե Ֆիորոնի (կրթության նախարար),
Ֆաբիո Մուսսի (համալսարանների և գիտական հետազոտությունների նախարար)
հունիսի 11, 2001 - ապրիլի 23, 2005
Վարչապետ Սիլվիո Բերլուսկոնի
Նախորդող Կառլո Աձելո Չամպի (մինչև 2006 թվականի մայիսի 15-ը),
Ջորջո Նապոլիտանո
Հաջորդող Տուլլիո դե Մաուրո (կրթության նախարար),
Ջուլիանո Ամատո (համալսարանների և գիտական հետազոտությունների նախարար)
 
Կուսակցություն՝ Ազատության ժողովուրդ և Առաջ, Իտալիա
Կրթություն՝ Միլանի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1949(1949-11-26) (75 տարեկան)
Ծննդավայր Միլան, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Letizia Brichetto Arnaboldi
Ամուսին Gian Marco Moratti?
 
Կայք՝ letiziamoratti.it
 
Պարգևներ

Լետիցիա Բրիկետտո Արնաբոլդի (իտալ.՝ Letizia Brichetto Arnaboldi, ամուսնական ազգանունը՝ Մորատտի (իտալ.՝ Letizia Moratti), նոյեմբերի 26, 1949(1949-11-26), Միլան, Իտալիա), իտալացի կին քաղաքական գործիչ, կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարար Սիլվիո Բերլուսկոնիի կառավարության երկրորդ և երրորդ շրջաններում (2001-2006)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լետիցիա Մորատտին ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 26-ին Միլանում։ Ապահովագրական բիզնեսի խոշոր գործարար Պաոլո Բրիկետտո Արնաբոլդի (Paolo Brichetto Arnaboldi) և Պաոլա Գվիդայի (Paola Guida) դուստրն է։ Քաղաքագիտություն սովորել է Միլանի համալսարանում, այն ավարտելիս որոշ ժամանակ այնտեղ աշխատել է որպես պրոֆեսոր Ֆաուստո Պոկարի ասիստենտ։ 1992 թվականին դարձել է առաջին կինը Banca Commerciale Italiana տնօրենների խորհրդում, 1994-1996 թվականներին եղել է RAI ռադիոհեռուստատեսային կորպորացիայի նախագահ։ 1996 թվականին գնել է Nicols խումբը, 1998 թվականին դարձել News Corp Europe ընկերության նախագահ, որը վերահսկում էր ավստրալիացի գործարար Ռուպերտ Մերդոքը[1]։

2001 թվականի հունիսի 10-ից մինչև 2005 թվականի ապրիլի 23-ը՝ Բերլուսկոնիի կառավարության առաջին շրջանում, Լետիցիա Մորատտին եղել է կրթության, համալսարանների ու գիտական հետազոտությունների նախարար[2], 2005 թվականի ապրիլի 23-ից մինչև 2006 թվականի մայիսի 17-ը՝ Բերլուսկոնիի կառավարության երրորդ շրջանում, նորից մնացել է նույն պաշտոնին[3]։ Կրթության բնագավառում Մորատտիի առավել հայտնի միջոցառումը, այսպես կոչված, Մորատտիի դպրոցական բարեփոխումն է, որ ձևակերպված է 2003 թվականի մարտի 28-ի № 53 օրենքով[4][5]։

Միալանի քաղաքապետի՝ 2006 թվականի մայիսի 28-ի ընտրություններում Լետիցիա Մորատտին առաջին փուլում հաղթել է ձայների 52 %-ով։ Միլանի քաղաքապետի՝ 2011 թվականի մայիսի 15-16-ի քվեարկության առաջին փուլում Մորատտին ստացել է ձայների 41,58 %-ը՝ զիջելով ձախակենտրոն կոալիցիայի առաջնորդ Ջուլիանո Պիզապիային (48,04 %): Քվեարկության երկրորդ փուլում Պիզապիան հաղթել է ձայների 55,10 %-ով (Մորատտին ստացել է քվեարկողների 44,89 %-ի աջակցությունը)[6]:Քաղաքապետի պաշտոնում Մորատտին որոշում է ընդունել 2015 թվականին Միլանում Համաշխարհային ցուցահանդես կազմակերպելու մասին և սկսել Ecopass ծրագիրը, որ նախատեսում էր հավելյալ հարկ սահմանել ոչ էկոլոգիական շարժիչով ավտոմեքենաների համար[7]։ Միլանի ցուցահանդեսին նախապատրաստվելիս մեծ աշխատանքներ են կատարվել։ Մասնավորապես, քաղաքային տոնավաճառն արդիականացվել է ճարտարապետ Մասիմիլիանո Ֆուկասի մասնակցությամբ (այդ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը քննարկվել է 1980-ական թվականներին)։ Նաև նոր խթան է ստացել քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի զարգացումը[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Լետիցիան ամուսնացել է ձեռնարկատեր Ջան Մարկո Մորատտիի հետ (ծնված 1939 թվականի նոյեմբերի 29-ին), որը Ինտեր ֆուտբոլայի ակումբի սեփականատեր, 60-ական թվականներին հիանալի ակումբ ստեղծած Անջելո Մորատտիի որդին է, «Ինտերի» նոր սեփականատեր Մասիմո Մորատտիի եղբայրը։ Ջան Մորատին մինչ այդ ամուսնացած է եղել լրագրող և գրող Լինա Սոտիսի հետ, վերջիններս ունեին 2 որդի՝ Անջելոն և Ֆրանչեսկոն։ Լետիցիան և Ջանն ունեն 2 երեխա՝ Գիլդան և Գաբրիելեն[9].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Giorgio Dell’Arti (2014 թ․ հունիսի 5). «Letizia Moratti». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  2. «II Governo Berlusconi». Portale storico (իտալերեն). Camera dei deputati. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  3. «III Governo Berlusconi». Portale storico (իտալերեն). Camera dei deputati. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  4. Ermenegildo Scipioni La scuola e le sue leggi. Compendio delle leggi di Riforma della scuola italiana dal 1924 ad oggi. — Armando Editore, 2010. — P. 720.
  5. «Delega al Governo per la definizione delle norme generali sull'istruzione e dei livelli essenziali delle prestazioni in materia di istruzione e formazione». LEGGE 28 marzo 2003, n. 53 (իտալերեն). normattiva.it. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Milano». Elezioni Comunali 2011 - Lombardia (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Letizia Moratti» (իտալերեն). il Sole 24 Ore. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Fiera + Expo, Milano punta a Nord Ovest» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  9. Giorgio Dell’Arti (2014 թ․ հունիսի 5). «Gian Marco Moratti». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիցիա Մորատտի» հոդվածին։