Գյուղ | ||
---|---|---|
Լիզ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Բուլանըխի գավառակ | |
Այլ անվանումներ | Բուլանըխ Ներքին, Բուլանըխ Վարի, Բուլանըղ Ներքին, Բուլանղը Վարի, Բուլանղ Վարի, Լիզա, Լիս, Պուլանըխ Ներքին, Պուլանըխ Վարի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | լիզեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Լիզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում է Նազիկ լճից հյուսիս-արևմուտք, Բլեջան լեռան արևմտյան ափին՝ Լիզ գետի ափին, ընդարձակ բլրի վրա։ Հանդիսանում էի Ներքին Բուլանըխի կենտրոնը։
Լիզը ուներ առողջարար կլիմա։
Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ տարհանվել են 1915-1916 թվականներին։
1914 թ.-ին Լիզն ուներ 300 տուն բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Վերջինս պայմանավորված էր նրանով, որ գյուղն ուներ արգավանդ հողեր։
Լիզն ուներ քարհանքներ։
Լիզն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված էր որձաքարով։ Գյուղի մոտակայքում գտնվում են Լիզ բերդի ավերակները։
1870-ական թվականներին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով գյուղում կառուցվել է նախակրթարան, որտեղ սովորում էին 70 աշակերտ։
Լիզում է ծնվել գրող Կորյուն Ազրոյանը[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 612)։ |
|