Լիլլեբիլ Իբսեն

Լիլլեբիլ Իբսեն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1899(1899-08-06)[1][2]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էօգոստոսի 22, 1989(1989-08-22)[3][4][2][…] (90 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի, բալետի պարող, ինքնակենսագիր և կինոռեժիսոր
ԱմուսինTancred Ibsen?
Ծնողներհայր՝ Georg Monrad Krohn?, մայր՝ Gyda Christensen?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ
ԵրեխաներTancred Ibsen, Jr.?
 Lillebil Ibsen Վիքիպահեստում

Լիլլեբիլ Իբսեն (նորվ.՝ Lillebil Ibsen, օգոստոսի 6, 1899(1899-08-06)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - օգոստոսի 22, 1989(1989-08-22)[3][4][2][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի, երգչուհի։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլլեբիլ Իբսենը ծնվել է Քրիստիանայում, ճարտարագետ Գեորգ Մոնրադ Կրոնի և դերասանուհի Գիդա Մարթա Քրիստինե Անդերսենի դուստրը։ 1919 թվականի օգոստոսի 25-ին ամուսնացել է օդաչու և ռեժիսոր Թանկրեդ Իբսենի հետ[6]։

Լիլլեբիլ Իբսենը բալետի դասեր է ստացել վաղ տարիքից՝ մոր մոտ, որը պրոֆեսիոնալ խորեոգրաֆ էր և բալետի հրահանգիչ։ Որպես պարուհի առաջնախաղն ունեցել է 1911 թվականին՝ Նորվեգիայի ազգային թատրոնում՝ Հանս Քրիստիան Անդերսենի Արքայադուստրը սիսեռահատիկի վրա հեքիաթի հիման վրա ստեղծված պանտոմիմա-բալետային ներկայացմանը։ Այնուհետև սովորել է Հանս Բեքի մոտ՝ Կոպենհագենում, հետագայում՝ ռուս պարուսույց Միխայիլ Ֆոկինի մոտ։ Բեռլինում իր ելույթներով սկսել է հանդես գալ Մաքս Ռայնհարդի ղեկավարությամբ, երբ տասնվեց տարեկան էր[6]։ 1915 թվականին, Քրիստիանայի ազգային թատրոնում որպես դերասանուհի, իր առաջնախաղն է ունեցել «Den uskikkelige lille prinsesse» մանկական կատակերգությունում[7]։ Կինոյում առաջին դերակատարումն ունեցել է Sången om den eldröda blomman ֆիլմում՝ 1918 թվականին։ 1929-1956 թվականներին աշխատել է Օսլոյի Det Nye Teater- ում, որտեղ դասական կոմեդիայի դերեր է խաղացել։ 1956-1969 թվականներին հանդես է եկել Ազգային թատրոնում, որտեղ խաղացել է ինչպես դրամատիկ, այնպես էլ կատակերգական դերեր[8]։ Նաև խաղացել է հեռուստատեսային թատրոնում (Fjernsynsteatret)[6]:

Լիլլեբիլ Իբսենը գրել է իր ինքնակենսագրականը (Det begynte med dansen)[7]: 1969 թվականին արժանացել է Սուրբ Օլաֆի շքանշանի[6]։ Մահացել է 1989 թվականին՝ Օսլոյում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 AftenpostenSchibsted Media, 1860. — ISSN 0804-3116; 0807-2027
  4. 4,0 4,1 4,2 https://www.disnorge.no/gravminner/korrigering.php?id=441563
  5. Begravde i OsloGravferdsetaten i Oslo kommune.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Næss, Trine. «Lillebil Ibsen». In Knut Helle (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 «Lillebil Ibsen». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Rønneberg, Anton (1974). Nationaltheatret 1949-1974 (Norwegian). Oslo: Gyldendal. էջեր 101–102. ISBN 82-05-06254-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Det begynte med dansen (1961), selvbiografi

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլլեբիլ Իբսեն» հոդվածին։