Լի Քվանգ Սու | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Նամյանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա |
Կրթություն | Մեդիայի և արվեստի Դոն Ահ ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | մոդել, կինոդերասան, հաղորդավար և հեռուստատեսային դերասան |
starship-ent.com/profile/artists/leekwangsoo.php | |
Լի Քվանգ Սու (հանգըլ՝ 이광수, հուլիսի 14, 1985, Նամյանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա) , հարավկորեացի դերասան և մոդել։
Լի Քվանգ Սուն ավարտել է Dong-ah Institute of Media and Arts — Broadcasting-ը։
Պաշտոնապես առաջնաելույթ է կատարել «That Person Is Coming-ի» կազմում 2008 թվականին։ 2009 թվականին Քվանգ Սունգ խաղացել է գլխավոր դեր այսպես կոչված ավազակի դեր «Անկառավարելի աքացի» դորամայում։ Նրան հաջողվեց ուշադրություն գրավել, շնորհիվ իր բարձր հասակի և տարբերվող արտաքինի[1]։
Գործակալություն- King Kong Entertainment.
Լի Մին Ջոնի և Լի Ջոն Ջինի հետ միասին 2012 թվականին նկարահանվել է «Հրաշալի ռադիո» ռոմանտիկ կատակերգությունում։
2014 թվականին նկարահանվել է «Ամեն ինչ լավ է, սա սեր է» հեռուստասերիալում։ Յուրահատուկ սյուժեի և դերասանական կազմի (Չո Ին Սոն, Սոնգ Դոնգ Իլ և Գոնգ Հյո Ջին, ինչպես նաև Լի Քվանգ Սուն) շնորհիվ, դորաման դարձել է իսկական հիթ[2]։ Ըստ սյուժեի, նրա կերպարը տառապում էր հոգեկան հիվանդությամբ, որի հետ նա անընդհատ պայքարում էր, ուներ խնդիրներ ընտանիքի և անձնական կյանքի հետ։ Նաև նկարահանումներին մասնակցել է EXO բոյ բենդի անդամ Դո Կյոնգ Սուն, ում հետ Քվանգ Սուն մոտ ընկերներ։
Իր հայտնիությունը նա ձեռք է բերել, մասնակցելով հայտնի «Վազող մարդը» (Running Man) հեռուստահաղորդման նկարահանումներին, պրեմիերան կայացել է 2010 թվականի հուլիսի 11-ին։ Այդ հաղորդումը համարվում է SBS հեռուստաալիքի ամենաերկար նկարահանված հաղորդումներից մեկը։ Այն նկարահանված է «փախուստ» ժանրում։ Յուրաքանչյուր էպիզոդում, մասնակիցների առջև դրված է առաջադրանք, որը անհրաժեշտ է կատարել, հակառակ դեպքում նրանք կպատժվեն։ Լի Քվանգ Սուն իր ծիծաղելի և անիմաստ գործողությունների շնորհիվ ստացել է մականուններ, ինչպիսիք են՝ «Ընձուղտ», «Ասիայի արքայազն», «Քվանգ Ջա», «Կվանվատար», «Դավաճան Քվանգ Սու», «Քվանգ Բորամ»։ Նրա հատկություններն են՝ խորամանկությունը, № 1 դավաճան, զայրացնում է Ջոնգ Կուկին, ունի «սուր լեզու»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Քվանգ Սու» հոդվածին։ |
|