Լուիզա Ատկինսոն | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Caroline Louisa Waring Atkinson[1] |
Ծնվել է | փետրվարի 25, 1834[2] |
Ծննդավայր | Sutton Forest |
Վախճանվել է | ապրիլի 28, 1872[3] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Sutton Forest |
Մասնագիտություն | ծաղիկներ պատկերազարդող, բնագետ, botanical collector, գրող, բուսաբան, լրագրող և գիտական պատկերազարդող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Աշխատավայր | The Sydney Morning Herald |
Ամուսին | James Snowden Calvert? |
![]() |
Քերոլայն Լուիզա Ուարինգ Ատկինսոն (անգլ.՝ Caroline Louisa Waring Atkinson, փետրվարի 25, 1834[2], Sutton Forest - ապրիլի 28, 1872[3], Sutton Forest), ավստրալիացի գրող, բնագետ և նկարազարդող։ Չնայած նա իր կյանքի ընթացքում հայտնի էր իր գեղարվեստական գրականությամբ, նրա երկարատև նշանակալիությունը կապված է իր կատարած բուսաբանական աշխատանքի հետ[4]։
Ծնվել է Ավստրալիայում։ Նրա հայրը մայրցամաքի գյուղատնտեսության մասին առաջին գրքերից մեկի հեղինակն է («Հաշվետվություն Նոր Հարավային Ուելսի գյուղատնտեսության և արածեցման մասին», 1826)։ Մահացել է, երբ Լուիզան 8 շաբաթական էր[5]։ Մայրը նաև պատմություններ էր գրում երեխաների համար։ Ստացել է տնային կրթություն։
Մանուկ հասակից տառապում էր սրտի հիվանդությամբ։ Մահացել է երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի օր անց։
Լուիզա Ատկինսոնը համարվում է 19-րդ դարի Ավստրալիայի առաջատար բուսաբաններից մեկը։ Նա մի քանի ուղևորություն է կատարել դեպի Ավստրալիայի հեռավոր շրջաններ, որտեղ ուսումնասիրել է բուսական և կենդանական աշխարհը։
Նա կենդանաբան էր, տաքսիդերմիստ։ Բուսաբանության հանդեպ նրա սերը արտահայտվում էր իր ողջ բազմազանությամբ։ Նրան են վերագրվում Կապույտ լեռներում և Նոր Հարավային Ուելսի հարավում աճող մի քանի նոր բույսերի տեսակների հայտնաբերումը։ Նրա պատվին անվանակոչվել են Atkinsonia, Erechtites atkinsoniae և Epacris calvertiana, ինչպես նաև fern D. atkinsonii բույսերը։
Նա իր աշխատանքները պատկերազարդել է կենդանիների, թռչունների, միջատների, սողունների պատկերներով, նկարել է լանդշաֆտներ։
Հոդվածներ է գրել «The Sydney Morning Herald» և «Horticultural Magazin» ամսագրերում։
Ատկինսոնը նաև Ավստրալիայի առաջին կին գրողներից է։ Ավստրալուհի կնոջ գրած առաջին՝ «Gertrude the Emigrant» (1857) վեպի հեղինակն է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Ատկինսոն» հոդվածին։ |
|