Լուի Ֆիլիպ Կրեպեն ֆր.՝ Louis-Philippe Crépin | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1772[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | նոյեմբերի 26, 1851[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Peintre de la Marine? |
![]() |
Լուի Ֆիլիպ Կրեպեն (ֆր.՝ Louis-Philippe Crépin; դեկտեմբերի 23, 1772[1][2][3][…], Փարիզ - նոյեմբերի 26, 1851[1], Փարիզ[1]), ֆրանսիացի ծովանկարիչ[4][5]։
Լուի Ֆիլիպ Կրեպենը գեղանկարչություն է սովորել Ռոբեր Յուբերի և Կլոդ Ժոզեֆ Վերնեի մոտ, ուսումնառություն ավարտել է Ժան Բատիստ Ռենոյի արվեստանոցում։
Նրա ստեղծագործություններն առաջին անգամ ցուցադրվել են Փարիզյան սալոնում՝ 1796 թվականին։ Մինչև 1835 թվականը սալոնում ունեցել է մի քանի ցուցադրություններ։
Ֆրանսիայի Հուլիսյան հեղափոխությունից հետո 1830 թվականին նրան և գործընկերոջը՝ Ժան Գյուդենին, առաջին անգամ Ֆրանսիայում շնորհվել է «նավատորմի սպայի» պատվավոր կոչում (ֆր.՝ Peintre Officiel de la Marine)[6]։
Կրեպենի լավագույն նկարներից է «Ծովամարտ „Բայոնցիներն“ ընդդեմ „Դարանակալների“» (1798) ստեղծագործությունը, որը 1935 թվականից պահվում է Փարիզի Ծովային ազգային թանգարանում (ֆր.՝ Musée national de la Marine)[7]: