Ծնվել է 1960 թվականներին Վրացական ԽՍՀ-ից Շվեդիա տեղափոխված վրացիների ընտանիքում[4]։ Ամեն տարի իր քրոջ հետ ամառային արձակուրդներին վերադառնալով Վրաստան[5]՝ սովորել է վրացական մշակույթն ու վրացերենը[6]։
Իր կարիերան սկսել է որպես ռեժիսորի օգնական շվեդական «Sveriges Television» հեռուստաընկերությունում։ 2007 թվականին աշխատել է «Studio 24»֊ում՝ Ռոյ Անդերսոնի «դու ապրում ես» ֆիլմի բեմադրության վրա։
2008 թվականին կայացել է նրա առաջին «Վերջին առարկաները» ֆիլմի պրեմիերան (պրոդյուսեր Էրիկա Սթարքի հետ համատեղ)[7], 2007-2012 թվականներին եղել է մի քանի հեռուստասերիալների պրեմիերան, 2011 թվականին՝ «Կատինկաս Կալաս» առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է մի խումբ ընկերների մասին, որոնք նշում են նրանցից մեկի ծննդյան օրը։ Այդ ֆիլմի երեք դերասանները առաջադրվել են «L'Oreal Paris Rising Star» մրցանակի»[4], դերասանուհիներից մեկն էլ «Ոսկե բզեզ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում[5]։
2019 թվականին Կաննի կինոփառատոնի «Ռեժիսորների երկշաբաթյակների» ժամանակ[8][9] տեղի ունեցել Ակինի «Իսկ հետո մենք պարեցինք» երրորդ ֆիլմի պրեմիերան[6][10], որտեղ նա արժանացել է տասնհինգ րոպեանոց օվացիայի[11]։ Ֆիլմը պատմում է վրացի երիտասարդ պարուհի Մերաբեի մասին, ով սիրահարվում է իր խմբից մեկ այլ պարողի։ Ֆիլմը Վրաստանում բողոքի ակցիաներ է առաջացրել և միաժամանակ բազմաթիվ պարգևներ ստացել[12][13][14][15]։
2008 — Համբուրգի կինոփառատոնի մրցանակ կարճամետրաժ «Վերջին առարկաներ» ֆիլմի համար (պրոդյուսեր Էրիկա Սթարքի հետ համատեղ)[7]։
2008 — Համբուրգի կինոփառատոնի մրցանակ կարճամետրաժ «Վերջին առարկաներ» ֆիլմի համար(պրոդյուսեր Էրիկա Սթարքի հետ համատեղ)[7]։
2019 — «Լավագույն ֆիլմ» մրցանակը, ինչպես նաև Օդեսայի կինոփառատոնի «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի համար[16]։
2019 — «Iris Prize» փառատոնի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակ «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի համար»[17][18]։
2020 — Սանդենս կինոփառատոնի «Ուշադրության կենտրոնում» բաժնում «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրություն[19]։
2020 — «Ոսկե բզեզ» մրցանակ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում[20][21][22]։
2020 — «Իսկ հետո մենք պարեցինք» — Լավագույն օտարալեզու ֆիլմի համար «Օսկար» մրցանակի հավակնորդը Շվեդիայից՝ մրցանակների հանձնման 92-րդ արարողության ժամանակ[23][24]։