Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 11, 1926 | ||
Ծննդավայր | Պորտուգալետե, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա | ||
Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 15, 2015[1] (89 տարեկան) | ||
Մահվան վայր | Բերրոնդո, Getxo, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խոսե Մարիա Օրտիս դե Մենդիբիլ Մոնաստիերո (իսպ.՝ José María Ortiz de Mendíbil Monasterio, օգոստոսի 11, 1926, Պորտուգալետե, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա - սեպտեմբերի 15, 2015[1], Բերրոնդո, Getxo, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա[2]) ֆուտբոլային մրցավար։
Վարել է 1953-1973 թվականներին Իսպանիայի առաջնության 241 հանդիպում, 1959-1973 թվականներին՝ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային խաղեր։
Վարել է 1964 թվականի միջմայրցամաքային գավաթի, 1969 թվականի Եվրոպայի գավաթի, 1968 և 1972 թվականների Եվրոպայի գավաթակիրների գավաթի եզրափակիչները և 1968 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչի կրկնությունները։
Օրտիս դե Մենդիբիլի կարիերան առանց սկանդալների չի անցել։ Իսպանիայի առաջնության 1966/67 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդ» և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբների խաղում 90 րոպե խաղաժամանակից բացի խաղացվել է 11 րոպե ավելի խաղաժամանակ[3][4]։ Ավելի ուշ Օրտիզ դե Մենդիբիլը այս միջադեպը վերագրել է իր ժամացույցի կանգնելուն։
Կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է ՈՒԵՖԱ-ի համար Իսպանիայում TVE-ի ծրագրերով (աշխատել է 5 տարի՝ բացի Cadena SER և Tele Bilbao ծրագրերում համագործակցելուց)։ Մահացել է 2015 թվականի սեպտեմբերին Իսպանիայում[5]։
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)