Ծղրիդն օջախի ետևում

Ծղրիդն օջախի ետևում
The Cricket on the Hearth
ԵնթավերնագիրA Fairy Tale of Home
ՀեղինակՉարլզ Դիքենս
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՎիպակ
ԹեմաՍուրբ Ծնունդ
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Նկարագրում էԼոնդոն
Ներկայացված էդեկտեմբերի 20, 1845 թվական
ՆախորդԶանգակներ
ՀաջորդԿյանքի կռիվ
ՆկարազարդողDaniel Maclise?, John Leech?, Richard Doyle?, Clarkson Frederick Stanfield? և Էդվին Հենրի Լանդսիր
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBradbury and Evans
Հրատարակման տարեթիվդեկտեմբերի 20, 1845
 The Cricket on the Hearth Վիքիպահեստում

«Ծղրիդն օջախի ետևում։ Ընտանեկան հեքիաթ» (անգլ.՝ The Cricket on the Hearth. A Fairy Tale of Home), Չարլզ Դիքենսի պատմությունը՝ գրված 1845 թվականի օգոստոսի 17-ից դեկտեմբերի 1-ը։ Մտնում է Դիքենսի «Ամանորյա պատմությունների» շարքը։

Պատմությունը բաղկացած է երեք գլուխներից, որոնք կոչվում են «երգեր» (անգլ.՝ chirps), ինչպես որ «Ամանորյա երգում» գլուխներն անվանված են «տներ»։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1845 թվականի հուլիսին Դիքենսը որոշեց գրել «Ծղրիդ» անունով գիրք տան և ընտանիքի մասին, բայց իր որոշումը չիրականացրեց։ Ձմռանը գրողը վերադարձավ այդ մտքին՝ ստեղծելու ամանորյա պատմություն, որը նման էր իր նույն ժանրի նախորդ աշխատանքներին[1]։

Գիրքը գրելուց և ներկայացնելուց հետո ձմեռային տոների ժամանակ ցուցադրվեց «Ծղրիդի» ավելի քան 17 թատերական բեմադրություն, ընդ որում դրանցից մեկը համընկել էր պատմության հրատարակման օրվա հետ։ Ժամանակի ընթացքում բեմադրությունն ավելի հայտնի դարձավ, քան «Ամանորյա երգը»։ Ուշագրավ է, որ պիեսը չի բեմադրվել ԽՍՀՄ-ում և անվանված էր չափից շատ զգացմունքային։ Իսկապես, այդ սենտիմենտալիզմը, անիրականությունը և իդեալականությունը շատ հաճախ քննադատվում էին գրքում։

Փիրիբլինգների ընտանիքը՝ Ջոնը և Մերին (ամուսինը փաղաքշական ձևով անվանում էր նրան Փիսիկ), նրանց փոքրիկ երեխան և 13 տարեկան դայակը՝ Թիլլի Սլոուբոյը՝ երջանիկ ապրում են իրենց տանը, որը պաշտպանում է Ծղրիդը՝ ընտանեկան օջախի «հոգին»։ Ջոնը տուն է բերում մի առեղծվածային անծանոթի և իրադարձությունները սկսում են զարգանալ սրընթաց արագությամբ։

Տիկին Փիրիբինգլի ընկերուհին՝ Մեյ Ֆիլդինգը ստիպված էր ամուսնանալ Թեքլթոն խաղալիքների ֆաբրիկայի կոշտ և չոր սեփականատիրոջ հետ։ Բայց նրա մոտ աշխատում են Կալեբ Պլամմերը՝ խաղալիքների հին վարպետը և նրա կույր քույր՝ Բերտան։ Կալեբը նաև ուներ Էդվարդ անունով տղա, որը հավանաբար զոհվել էր Հարավային Ամերիկայում։ Կալեբը խաբել էր իր աղջկան՝ ասելով, որ իրենց տունը գեղեցիկ է և կյանքը հիանալի է, բայց արդյունքում կոտրում է իր սիրտը։ Ջոնը կասկածում է, որ Փիսիկը սիրահարվել է առեղծվածային անծանոթին։ Իրավիճակը թեժանում է։

Վերջապես բացահայտվում է, որ անծանոթը Էդվարդ Պլամմերն է։ Նա ամուսնանում է Մեյ Ֆիլդինգի հետ՝ կանխելով Տեկլտոնին, որին սրբերը փոխակերպել էին և հիմա նա ուրախ էր և ընկերասեր։ Բոլորը հաշտվում են, պարում են, ծղրիդը նվագում է իր «ջութակով»…

Ավարտը բաց է մնում՝ անհասկանալի է՝ դա արդյոք իրականում եղել էր, թե միայն թվացել է հեղինակին։

Ադապտացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ծղրիդը վառարանի վրա» բեմադրության բեմադրումը՝ Ռուսաստանում։ Բեմը՝ Կալեբ Պլամմերի տանը

Պատմության սյուժեով գրվել են 2 պիես, որոնք հաջողությամբ բեմադրվել են 1815 թվականին Սուրեյի թատրոնում և 1859 թվականին նյույորքյան Ուինթեր Գարդենում։ Բեմադրությունները հայտնի էին 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նաև ստեղծվել է երկու օպերա՝ գերմանական, որն ստեղծել է Կարլ Գոլմարդը և ներկայացրել է 1896 թվականի հունիսին[2], և իտալական (հեղինակը եղել է Ռիկարդո Զանդոնաին), որը ներկայացվել է 1908 թվականի նոյեմբերին[3]։

20-րդ դարի սկզբին պատմությունը հիմք դարձավ մի քանի համր ֆիլմերի համար՝ երեք ամերիկյան՝ Դևիդ Գրիֆիտայի (1909), Լ․ Մարստոնի (1914)[4] և Լորիմեր Ջոնսթոնի (1923)[5], մեկ ֆրանսիական՝ Ժան Մանոուսիի (1922) և մեկ ռուսական՝ «Ծղրիդը վառարանի վրա», որում Մարիա Ուսպենսկան խաղում է գլխավոր դերում, իսկ ֆիլմը նկարել են Բորիս Սուշկևիչը և Ալեքսանդր Ուրալսկին։

1945 թվականի դեկտեմբերի 24-ին NBC-ում ներկայացված է եղել «Ծղրիդը օջախի ետևում» ռադիոներկայացումը, որի տևողությունը ընդամենը 25 րոպե էր։ Բացի այդ՝ նկարահանվել է մուլտֆիլմ, որը ներկայացվել է 1967 թվականին, բայց այն մեծ ճանաչում չունեցավ[6]։ 2001 թվականին Լեոնիդ Նեչաևը նկարահանեց երաժշտական կատակերգություն, որը գրեթե լիովին համապատասխանում էր բնօրինակ դիքենսյան սյուժեին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Чарльз Диккенс, Рут Глэнси Рождественские книги / Christmas books. — Oxford University Press, 1988. — 486 с. — ISBN 0192817906
  2. Opera Guide– Das Heimchen am Herd(չաշխատող հղում)
  3. Il grillo del focolare (Zandonai, Riccardo)(չաշխատող հղում)
  4. The Cricket on the Hearth (1914) на IMDb
  5. The Cricket on the Hearth (1923) на IMDb
  6. Cricket on the Hearth - Dickens' Other Christmas Story
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծղրիդն օջախի ետևում» հոդվածին։