Կապույտ ալիք 2 անգլ.՝ Blue Crush 2 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թվական | 2011 և հուլիսի 28, 2011[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայք Էլիոթ[2] |
Դերակատարներ | Սաշա Ջեքսոն[2], Շարնի Վինսոն և Գիդեոն Էմերի |
Երաժշտություն | Ջոն Փիթեր Ռոբինսոն |
Պատմվածքի վայր | ՀԱՀ |
Կինոընկերություն | Imagine Entertainment |
Տևողություն | 113 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Կապույտ ալիք 2 (անգլ.՝ Blue Crush 2), 2011 թվականի ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորը Մայք Էլլիոտն է։ Հեռարձակվել է միանգամից վիդիո տարբերակով՝ շրջանցելով կինոթատրոնները։ 2002 թվականի «Կապույտ ալիք» ֆիլմի շարունակությունն է, չնայած դրա հետ կապված չէ ո՛չ սյուժեով, ո՛չ կերպարներով։
Դանան հոր հետ ապրում է Բևեռլի Հիլզի շքեղ առանձնատանը։ Նրա մայրը մահացել է, երբ նա դեռ հինգ տարեկան էր։ Դանային չի գրավում իր ձանձրալի կյանքը և այն ծրագրերը, որոնք հայրը կառուցում է իր հետագա կրթության համար։ Նա ցանկանում էր լինել « հոգով ազատ», ինչպես իր սերֆեր մայրը։ Նա ուներ մոր օրագիրը և նրանից շատ լուսանկարներ։ Դանան որոշում է փախչել տնից և գնալ իր մոր ծննդավայր՝ Հարավային Աֆրիկա, այցելել վայրերը, որոնք նշված են օրագրում։ Դանան մեկնում է դեպի Դուրբան՝ թողնելով հորը մի գրություն։ Աֆրիկայում նա ծանոթանում է երկու աղջիկների՝ տեղացի Փուշայի և գոռոզամիտ սերֆեր Թարայի հետ, որը Roxy խմբից էր։ Ճնապարհին նա դառնում է կողոպուտի զոհ։
Փուշին Դանային բերում է այնտեղ, որտեղ հիմա ապրում է ինքը։ Դա ոչ մեծ համայնք է, որն ապրում է օվկիանոսի ափին և կամայականորեն գրավում է լողափի մի մասը։ Փուշին նաև ցանկանում է մասնակցել Դանայի ճանապարհորդություններին։ Մի օր Պուշին Դանային ուղեկցում է էքսկուրսիա քաղաքային ետնախորշեր՝ իր իրական հայրենիքը ցուց տալու համար և նրան տանում է տեղական դիսկոտեկ։ Այնտեղ Դանան պատահաբար հանդիպում է իրեն կողոպտողին, իմանում է նաև, որ Հրանտի համայնքից տղան, որն իրեն դուր էր գալիս, զբաղվում է փղոսկրի մաքսանենգությամբ։ Այդ ժամանակ Դանայի հայրը Աֆրիկա է մեկնում նրան որոնելու։
Հանկարծակի համայնք է գալիս ոստիկանությունը՝ բերելով բուլդոզերներ, որոնք հողին են հավասարեցնում բոլոր անօրինական շինությունները։ Համայնքի կեսը մնում է ավերակներում, իսկ մյուս մասը մեկնում է Ջեֆֆրիս Բեյ, որտեղ մի քանի օր անց օթերևութաբանները խոստանում էին լավ ալիք։ Միևնույն ժամանակ Roxy սերֆերների համար հագուստի բրենդը աղջիկներ է ընտրում իր թիմի համար։ Փուշին նույնպե մասնակցում է մրցույթին, նրան հաջողվում է հաղթել։ Այդ երեկո Դանան հաշտվում է հոր հետ։ Այժմ նրան մնացել է վրջին հանձնարարությունը՝ նվաճել Ջեֆրի հրվանդանի ալիքները․ դա վերջին վայրն է մոր օրագրում։
Մեծմասամբ քննադատները ֆիլմը վատ են ընդունել։ Քննադատում էին հիմնականում պարզ կանխատեսելի սյուժեի և գովաբանում՝ սերֆինգի և Հարավային Աֆրիկայի տեսարանների համար[3][4][5][6][7][8][9][10]։
|