Կառլա Ռիվերո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1987[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր | Ռեկրեո[2] |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
Calu Rivero Վիքիպահեստում |
Կառլա Սոլեդադ Ռիվերո[3][4] (հայտնի է նաև Կալու կեղծանվամբ, լատին․՝ Calu Rivero ապրիլի 5, 1987[1][2], Ռեկրեո[2]), արգենտինացի դերասանուհի, մոդել, դիզայներ և դիջեյ։
2007 թվականին Ռիվերոն դարձել է Կատամարկայից առաջին դերասանուհին, որը հայտնվել է ազգային հեռուստատեսությունում[5][6][7]։ Դրա շնորհիվ նրան անվանել են Ռեկրեոյի պատվավոր քաղաքացի[8]։
Կառլա Սոլեդադ Ռիվերոն ծնվել է 1987 թվականի ապրիլի 5-ին Ռեկրեո (Կատամարկա նահանգ) քաղաքում[5]։ Սակայն 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Կորդովա[4][5]։ Նրան «Կալու» մականունը տվել է նրա ավագ քույրը՝ «Տիկ Տակ» չիլիական սերիալի Կալու հերոսի պատճառով[4]։
Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ռիվերան սկսել է Կորդովայի ազգային համալսարանում դրամատիկ արվեստ սովորել[5]։ Քանի որ հագուստներ շատ էր սիրում, 19 տարեկան հասակում նա վարել է նորաձևության մասին հեռուստաշոու[4]։
2006 թվականին Ռիվերոն տեղափոխվել է Բուենոս Այրես, որպեսզի շարունակի իր դերասանական կարիերան և սկսի դրամայի դասեր վերցնել Նորման Բրիսկիից[9]։ 2007 թվականին «Սին դե Ֆերրո» և «Լալոլա» ֆիլմերում նա ընտրվել է ժամանակավոր աշխատանքի՝ որպես մասսայական տեսարանների դերասանուհի[4][5]։
2007 թվականի օգոստոսին Ռիվերոյի համար հեռուստատեսությունում բեկումնային է եղել «Անճոռնի ճուտիկը» ֆիլմում խաղացած չարագործի դերը։ Կերպարը սկսել է հայտնի դառնալ, և որպես արդյունք Ռիվերոն սկսել է երկրպագուներ ձեռք բերել[5]։ Նկարահանվել է նաև «Ատրապադոս», «12 չեմպիոններ», «Գրեթե հրեշտակներ» և «Նա, ով սիրում է ինձ» հեռուստասերիալներում։
Ռիվերոյի մոդելային կարիերան վերելք է ապրել, նա դարձել է ազգային և միջազգային ընկերությունների դեմքը, ինչպիսիք են Նայքը, Toms Shoes, Ագաթա Ռուիս դե լա Պրադան, Լա Կասա դե լաս Բոտասը, Sweet Victorian-ը, Todo Moda-ը, 47 Street and Roho-ն[5]։
2011 թվականին Ռիվորեն ընտրվել է Պաբլո Էչարիի «Ընտրյալը» ֆիլմի համար։ Նրա դերն նրան տվել է քննադատների կողմից ճանաչում[4]։ Փետրվարին Ռիվերոն մշակել է իր ձմեռային հավաքածուն արգենտինական Դավադրություն նորաձևության համար[5][10]։
2011 թվականի կեսերին Ռիվերոն նկարահանվել է արգենտինական պոնչո խմբի «Please Me» տեսահոլովակում[11]։ Երգը շատ հաջողակ էր Արգենտինայում և դարձել է 2012 թվականի ամռան հիթը[12]։ Այդ փաստը բարձրացրել էր Կառլա Ռիվերոյի համբավը։
2011 թվականի վերջին Կալու Ռիվերոն դարձել է Արգենտինայի ամենապահանջված դերասաններից մեկը[13]՝ դառնալով նոր ազգային «Այս աղջիկը»[10][13] և նորաձևության կուռքը[10]։
2012 թվականին նա միացել է TELEFEВ-ի կողմից հեռարձակվող «Քաղցր սեր» հաջողակ սերիալի դերասանական կազմին[14]։
2013 թվականին Ռիկարդո Դարինի հետ հայտնվել է Էրանա Գոլֆրիդի «Սպանության կասկածանքով» (Tesis sobre un homicidio) թրիլլերում։
Տարի | Անվանում | Դեր | Հեռուստաալիք |
---|---|---|---|
2006 | Դուք | Տանտեր | Telefe interior |
2007 | Անճոռնի ճուտիկը | Էմմա | El Trece |
2008 | Գրեթե հրեշտակներ | Ջուլիետ | Telefe |
2009 | 12 չեմպիոններ | Ալեքսիա | Canal 9 |
2010 | Նա, ով սիրում է ինձ | Լոլա Ռիվերա | El Trece |
2011 | Atrapados | Քալու | Yups Channel |
2011 | Ընտրյալը | Էրիկա Մարտինես | Telefe |
2012 | Քաղցր սեր | Նաթաչա Բանդի | Telefe |
2014 | Իմ հին ընկերները | Տանյա | El Trece |
2018 | Սանդրո դե Ամերիկա | Սիլվինա | Telefe |
2019 | Campanas en la noche | Լուսիանա սերվանտես | Telefe |
2019 | Tu parte del trato | El Trece |
Տարի | Ֆիլմ | Դեր | Ռեժիսոր |
---|---|---|---|
2013 | Tesis sobre un homicidio | María Laura Di Natale | Hernán Goldfrid |
2019 | El sonido de los tulipanes | Carolina | Alberto Maslíah |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլա Ռիվերո» հոդվածին։ |
|