Կարգին հաղորդում

Կարգին հաղորդում
Ժանրհումորային սքեթչեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորԴավիթ Բաբախանյան
Գլխավոր
դերերում
Հայկ Մարության
Մկրտիչ Արզումանյան
Հասմիկ Ղարիբյան
Աշոտ Մելոյան
Արմինե Պողոսյան
ՊրոդյուսերՀայկ Մարության
ՍցենարիստՄկրտիչ Արզումանյան
Արման Մարության
Հայկ Մարության
ՕպերատորՏիգրան Մանկիկյան
ՄոնտաժԱրման Մարության
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակմոտ 1400
Էկրաններին էսեպտեմբերի 6, 2003-ից դեկտեմբերի 26, 2009
ՀեռուստաալիքԱրմենիա TV, Արմենիա Պրեմիում, Արմենիա Քոմեդի
ԸնկերությունԿարգին Ստուդիա
Eskiz Studio
ԴիստրիբյուտորՅուքոմ
Պատկերի ձևաչափ4:3 SDTV
Բյուջե3 000 000 դրամ[փա՞ստ]
Հաջորդ«Կարգին մուլտեր»
Կարգավիճակավարտված

«Կարգին Հաղորդում», հումորային մանրապատումների ժողովածու, որոնց հեղինակներն էին Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը։ Ցուցադրվել է 20032009 թվականները «Արմենիա» հեռուստաալիքով։ Այն Հայաստանում ամենահայտնի և հաջողված կատակերգական շոուներից էր։ Շոուն բաղկացած էր մի քանի րոպեանոց հատվածներից, որոնք սովորաբար վերաբերում էին կենցաղային իրավիճակներին, Հայաստանի սոցիալական խնդիրներին, ֆուտբոլին, Երկրորդ համաշխարհային պատերազմին և այլ թեմաներին։

Այն հանդիսանում է «Կարգին Կասետ»–ի և «Կարգին ԴՎԴ»–ի մանրապատումների թեմատիկ հավաքածու, որոնք ցուցադրվում էին տարբեր թեմաներին նվիրված թողարկումներում։ Ամեն մանրապատումից առաջ հաղորդավարներ Հայկ Մրությանը և Մկրտիչ Արզումանյանը կատակի տեսքով ներկայացնում էին այն։ Հետագայում նաև ներդրվեց սքեթչերի միջև գովազդը, որը հիմնականում կատարվում էր «Կարգին» ֆլագմանի ապրանքների վրա, լինի դա «Կարգին Լիմոնադ», «Կարգին Կապ», կամ համանման «Կարգին Օպտիկս»։

Հաղորդումը ավարտվեց «Կարգին ԴՎԴ»–ի արտադրության ավարտից հետո հօգուտ «Կարգին սերիալ»–ի, և նորից սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաընկերությամբ մինչև 2020 թվականը ցերեկային եթերով ՝ «Կարգին Նոստալջի» անվանմամբ[1]։ Այն այլևս թեմատիկ չէր, և հաղորդումից տարբերվում էր նախաբանների և հաղորդավարների կտորների բացակայությամբ։

20232024 թվականները հաղորդումը նորից հայտնվեց եթերում ՝ «Նոյի Թիվ» հաղորդման ավարտից հետո։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Կարգին հաղորդումը» անցյալ է դառնում». Armtimes.com. Վերցված է 2024-12-27-ին. «Հիմա «Կարգին հաղորդում- Նոստալգիան» է եթերում: Դա նշանակում է, որ «Կարգին հաղորդումը» աստիճանաբար հուշ է դառնում»