Կարլ Յունգի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | ինստիտուտ և կրթօջախ |
Հիմնադրված է | 1948 |
Երկիր | Շվեյցարիա |
Տեղագրություն | Կյուսնախտ |
Հասցե | Hornweg 28, 8700 Küsnacht |
Կայք | junginstitut.ch(գերմ.) |
C. G. Jung institute Վիքիպահեստում |
Կարլ Գուստավ Յունգի ինստիտուտ, ուսումնագիտական հաստատություն Ցյուրիխում (Կյուսնախտի արվարձանում), որը հիմնադրվել է 1948 թվականին շվեյցարացի հոգեբույժ և հոգեբան, վերլուծական հոգեբանության հիմնադիր Կարլ Գուստավ Յունգի կողմից։
Ինստիտուտը հիմնադրվել է վերլուծական հոգեբանության և հոգեթերապիայի ոլորտում մասնագետների ուսուցման և հետազոտությունների անցկացման համար։ Կարլ Գուստավ Յունգը ղեկավարել է ինստիտուտը մինչև իր մահը՝ 1961 թվականը։
Ինստիտուտի գրադարանն ունի շուրջ 15 000 գիրք և պարբերական հրատարակություններ, որոնք վերաբերում են յունգյան հոգեբանությանը։
Աշխարհի մի շարք երկրներում կան կազմակերպություններ, որոնք նույն գործառույթներն են կատարում ազգային մասշտաբով (հետազոտություններ, մասնագետների ուսուցում և սերտիֆիկացում), օրինակ, հետևյալ քաղաքներում և երկրներում․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Յունգի ինստիտուտ» հոդվածին։ |