Կարոլին Էդթստադլեր

Կարոլին Էդթստադլեր
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Զալցբուրգի համալսարան (2004)[1] և Musisches Gymnasium Salzburg? (1999)[1]
Գիտական աստիճան՝ Magister Juris?[1]
Մասնագիտություն՝ իրավաբան, քաղաքական գործիչ և դատավոր
Ծննդյան օր մարտի 28, 1981(1981-03-28)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Զալցբուրգ, Ավստրիա[1]
Քաղաքացիություն  Ավստրիա

Կարոլին Էդթստադլեր (անգլ.՝ Karoline Edtstadler մարտի 28, 1981(1981-03-28)[1][2], Զալցբուրգ, Ավստրիա[1]), ավստրիացի իրավաբան և քաղաքական գործիչ, որը 2020 թվականից աշխատում է որպես ԵՄ-ում Ավստրիայի դեսպան և սահմանադրության նախարար։

2017 թվականից մինչև 2019 թվականը Էդթստադլերը ծառայել է ՆԳՆ-ում որպես պետական քարտուղար։

Վաղ կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդթստադլերը Զալցբուրգի պետական նահանգային խորհրդարանի նախկին տնօրեն Կարլ Վ. Էդտշտադլերի դուստրն է և մեծացել է Զալցբուրգ-Ումգեբունգ թաղամասում։ Նա հաճախել է Էլիխաուսենի տարրական դպրոց և ընդունվել է Զալցբուրգի գեղարվեստի վարժարան։ Էդթստադլերը իրավագիտություն է սովորել Զալցբուրգի համալսարանում և 2004 թվականին ավարտել է մագիստրոսի աստիճանով։ Դրան հաջորդել են դատական պրակտիկան Մոնդսեի շրջանային դատարանում և Զալցբուրգի շրջանային դատարանում։ 2006 թվականին նա դարձել է Լինցի Բարձրագույն շրջանային դատարանի դատավորի թեկնածու, իսկ 2008 թվականին՝ Զալցբուրգի մարզային դատարանի դատավոր։

2010 թվականին Էդթստադլերը համեմատաբար խիստ դատավճիռներ էր կայացրել երկու բարեպաշտ եղբայրների նկատմամբ, որոնց մեղադրանք էր ներկայացվել ներքին գործերի նախարար Մարիա Ֆեկտերին պաշտպանող ոստիկաններին մարմնական վնասվածքներ հասցնելու համար։ Լինցի շրջանային բարձրագույն դատարանը չեղյալ է հայտարարել դատավճիռները էական կետերով, քանի որ նույնիսկ պետական մեղադրողը դատավճիռները չափազանց ծանր է համարել։ Մարզային դատարանի նախագահ Հանս Ռաթգեբը բարձր է գնահատել Էդթստադլերի աշխատանքը դատարանում. «Նա շատ նպատակասլաց և փորձառու դատավոր էր» :

2011 թվականի հոկտեմբերին Էդթստադլերը տեղափոխվել է արդարադատության նախարարության IV (քրեական իրավունք) բաժին։ 2014 թվականից նա արդարադատության նախարար Վոլֆգանգ Բրանդշտետերի աշխատասենյակում անձնական փորձագետ է եղել, որտեղ զբաղվել է քրեական օրենսգրքի և անչափահաս իրավախախտներին վերաբերող քրեական օրենսդրության բարեփոխմամբ։ 2015 թվականի սկզբին նա դարձել է Վիեննայի դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի ավագ դատախազ։ 2016 թվականի մայիսից նա իրավաբան է աշխատել Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ի ։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից մինչև 2006 թվականը Էդթստադլերը աշխատել է Հեննդորֆ ամ Վալլերասում՝ OVP-ի խորհրադական։

2017 թվականի դեկտեմբերի 18-ից Էդթստադլերը աշխատում է Ավստրիայի ներքին գործերի նախարարությունում, կանցլեր Սեբաստիան Կուրցի կառավարությունում պետական քարտուղարի պաշտոնում[3]։

2019 թվականի եվրոպական ընտրություններում Էդթշտադլերն իր կուսակցության ցուցակում երկրորդ համարն էր ՝ հետևելով Օթմար Կարասին[4]։ Որպես Եվրախորհրդարանի անդամ ՝ նա ծառայել է Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովում և Մարդու իրավունքների ենթահանձնաժողովում։ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) աջ կենտրոնամետ խմբի շրջանակներում նա գլխավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությունը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդթստադլերը ունի մեկ որդի ունի և ապրում է Զալցբուրգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Wer ist Wer
  2. 2,0 2,1 Salzburgwiki (գերմ.)
  3. Joanna Plucinska and Laurens Cerulus (August 29, 2018), Austrians race to wrap up digital single market Politico Europe.
  4. Weisskircher, Manès. «The European Parliament elections: Trouble in paradise for Austria's right-wing government?». European Politics and Policy. The London School of Economics and Political Science. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլին Էդթստադլեր» հոդվածին։