Կարոլ Անտոնևիչ լեհ.՝ Karol Antoniewicz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1807[1] |
Ծննդավայր | Nova Skvariava, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1852[2][3] (45 տարեկան) կամ նոյեմբերի 13, 1852[1] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Օբրա, Պլզենի մարզ, Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ և կաթոլիկ քահանա |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լվովի Ի․ Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1827) |
![]() | |
![]() |
Կարոլ Անտոնևիչ (լեհ.՝ Karol Antoniewicz, նոյեմբերի 6, 1807[1], Nova Skvariava, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - նոյեմբերի 14, 1852[2][3] կամ նոյեմբերի 13, 1852[1], Օբրա, Պլզենի մարզ, Պրուսիայի թագավորություն), ծագումով հայ լեհական բանաստեղծ, արձակագիր, ճիզվիտների կրոնական միաբանության անդամ։
Սերել է Ֆոն Անտոնովիչ դը Բոլոզ ազնվական ընտանիքից, որոնց նախնիները Եվրոպա են գաղթել Անիից։ Լվովի համալսարանում ստացել է իրավաբանական կրթություն։ 1820-ականներից տպագրվել է Լվովի «Ռոզմաիտոսցի» ամսագրում, 1827 թվականին հրատարակել «Սոնետներ» ժողովածուն։ Մասնակցել է 1830-1831 թվականների լեհական ապստամբությանը։ Ամուսնացած է եղել հայուհի Զոֆիա Նիկորովիչովայի հետ, ունեցել հինգ զավակ, որոնց մահից հետո 1844 թվականին վանական է դարձել և նվիրվել քարոզչությանը։ Գրել է մեծ տարածում գտած հոգևոր երգեր։
Կարոլ Անտոնևիչի ստեղծագործությունները լույս են ընծայվել տարբեր աշխարհիկ և հոգևոր պարբերականներում.
20-րդ դարի վերջին աշխատանքները հրատարակվել են առանձին գրքերով.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլ Անտոնևիչ» հոդվածին։ |
|