Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա | |
---|---|
Կիպրոսի Ազգային գվարդիայի տարբերանշանը | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | Կիպրոս |
Ենթարկոում | Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն |
Ներառնում է | Cyprus Naval Command? և Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր |
Ստեղծվեց | հունիս 1964 |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | գեներալ-լեյտենանտ Պետրոս Տսալիկիդիս հուն․՝ Αντιστράτηγος Πέτρος Τσαλικίδης[1] |
Կայք | army.gov.cy |
Կիպրոսի Հանրապետության զինված ուժեր Կիպրոսում և նրա սահմաններից դուրս հայտնի են Ազգային գվարդիա (հուն․՝ Εθνική Φρουρά) անունով։ Դրանք միավորված զինված ուժեր են, որոնք իրենց կազմում ունեն ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր և ռազմաօդային ուժեր։
Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիան համալրվում է համընդհանուր զինվորական ծառայության մասին օրենքի հիման վրա։ Զինվորական ծառայությունը պարտադիր է արական սեռի հույն կիպրացիների, Կիպրոսի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիների համար և տևում է 14 ամիս։
Զորացրումից հետո զինծառայողները ներառվում են պահեստազորի մեջ և զորակոչվում են կանոնավոր հավաքներին։
Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա[2] | |
---|---|
Զինված ուժերի տեսակներ | Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիա (հուն․՝ Εθνική Φρουρά Этники́ Фрура́), ներառյալ ռազմածովային և ռազմաօդային բաղադրիչները[3] |
Զորակոչային տարիքը և համալրման կարգը` | Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվում են արական սեռի 18-50 տարեկան հույն կիպրացիները։ 17 տարեկան պատանիները կարող են դիմել կամավոր ծառայության, կանայք կարող են անցնել պայմանագրային ծառայության 3 տարի ժամկետով։ Ազգային գվարդիայում ծառայության ժամկետը 14 ամիս է[3] Մինչ 2016 թվականը ծառայության ժամկետը կազմում էր 24 ամիս, արտասահմանյան ծագում ունեցող կիպրացիների համար` կախված իրենց տարիքից, կիպրական քաղաքացիության ժամկետից և ծնողների ազգությունից` 3-14 ամիս։ |
Զինվորական ծառայության համար հասանելի մարդկային ռեսուրսներ | 16-49 տարեկան տղամարդիկ` 199,767
16-49 տարեկան կանայք` 190,665 (2008 թվականի դրությամբ) |
Զինվորական ծառայության համար պիտանի մարդկային ռեսուրսներ | 16-49 տարեկան տղամարդիկ` 165,615
16-49 տարեկան կանայք` 159,362 (2009 թվականի դրությամբ) |
Ամեն տարի զորակոչային տարիքի հասնող մարդկային ռեսուրսներ` | տղամարդիկ` 6,241
կանայք` 5,979 (2009 թվականի դրությամբ) |
Ռազմական ծախսեր` տոկոս ՀՆԱ-ից | 2,1 % (2013 թվականի դրությամբ)[4] |
Ազգային գվարդիայի Գլխավոր շտաբ (հուն․՝ Γενικό Επιτελείο Εθνικής Φρουράς)
Ծովային հրամանատարություն (հուն․՝ Διοίκηση Ναυτικού) (ΔΝ)[14]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա» հոդվածին։ |
|