Կոմսուհի Մոնիկա ցու Սոլմս-Լաուբախ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1929 կամ օգոստոսի 8, 1924[1] |
Ծննդավայր | Schloss Laubach, Laubach, Գիսեն, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | հունիսի 4, 2015[1] |
Գերեզման | Q124736590?[2] |
Կրոն | լյութերականություն |
Ամուսին | Ernst August, Prince of Hanover? |
Ծնողներ | հայր՝ Count Georg Friedrich, 9th Count of Solms-Laubach?[1], մայր՝ Princess Johanna Marie, Countess of Solms-Laubach?[1] |
Princess Monika, Princess of Hanover Վիքիպահեստում |
Մոնիկա, Հանովերի արքայադուստր, Բրունսվիք-Լյունբուրգի դքսուհի (անգլ.՝ Countess Monika zu Solms-Laubach, ծնյալ՝ Կոմսուհի Մոնիկա ցու Սոլմս-Լաուբախ, օգոստոսի 8, 1929 կամ օգոստոսի 8, 1924[1], Schloss Laubach, Laubach, Գիսեն, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա - հունիսի 4, 2015[1]), գերմանացի ազնվականուհի և բարերար, Հանովերի արքայազն Էռնեստ Ավգուստոսի երկրորդ կինը։ Ծննդյամբ լինելով Սոլմս-Լուբախի տոհմից՝ ամուսնության բերումով դարձել է Հանովերի արքայադուստր ու Բրունսվիք-Լյունբուրգի դքսուհի։ Հիմնադրել է Լաուբախի Դոլհաուս թանգարանը։
Կոմսուհի Մոնիկա ցու Սոլմս-Լաուբախը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 8-ին Գերմանիայի Հեսսեն նահանգի Լաուբախ քաղաքում գտնվող հմանուն ամրոցում։ Եղել է Սոլմս-Լաուբախի 9-րդ կոմս Գեորգի չորրորդ երեխան։ Նրա ընտանիքը եղել է Սոլմս-Լաուբախ նահանգի ինքնիշխան տոհմը, բայց 1806 թվականին ընդգրկվել են Հեսսենի Մեծ Դքսության մեջ[փա՞ստ]։
1981 թվականի հուլիսի 16-ին քաղաքացիական արարողությամբ ամուսնացել է Հանովերի արքայազն Էռնեստ Ավգուստոսի հետ։ Եկեղեցական արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի հուլիսի 17-ին Լաուբախում[3]։ Արքայազնի երկրորդ կինն էր․ առաջին կինը արքայադուստր Օրթրուդ Գլյուքսբուրգն էր, որը մահացել էր 1980 թվականին[4]։ 1772 թվականին ընդունված Թագավորական ամուսնությունների ակտի համաձայն՝ նրանց ամուսնությունը պետք է հաստատվեր բրիտանական միապետի կողմից, որպեսզի Էռնեստ Օգոստոսը մնար բրիտանական գահաժառանգության իրավահաջորդության շարքում։ Եղիսաբեթ II-ը հավանություն է տվել նրանց ամուսնությանը 1981 թվականի հունիսի 10-ին[5]։
2008 թվականի նոյեմբերին արքայադուստր Մոնիկան աճուրդի է հանել զարդերի հավաքածու, որը նախկինում պատկանել էր արքայադուստր Տիրա Դանիացուն։ Հավաքածուն, որտեղ կային սկզբնապես Ալեքսանդր III-ին, Մարիա Ֆեոդորովնային, Օլգա Ալեքսանդրովնային, Հունաստանի թագավոր Գեորգիոս I-ին ու Ալեքսանդրա Դանիացուն պատկանած զարդեր, աճուրդի հանված կայսերական նվերների ամենամեծ խմբաքանակն էր, 2004 թվականի Ֆորբս հավաքածուց հետո[6][7]։
Հիմնադրել է Princess Monika of Hanover Foundation ֆոնդը, որի օգնությամբ 2011 թվականին ստեղծել է Լաուբախի Դոլհաուս թանգարանը։ Թանգարանում հանրությանն է ներկայացված նրա մանկության տիկնիկների տների հավաքածուն[8][9], որի կազմում ընդգրկված են 1820-1930 թվականների ընթացքում պատրաստված տիկնիկների տներ[10]։ Թանգարանը բացվել է 2011 թվականի հոկտեմբերին[11]։
Մահացել է 2015 թվականի հունիսի 4-ին, ամուսնու քրոջ՝ արքայադուստր Ալեքսանդրա Հանովերցու մահից երեք օր անց[7][8]։ Լյութերական թաղման արարողությունը տեղի է ունեցել Լաուբախի Ավետարանական եկեղեցում հունիսի 15-ին[12]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմսուհի Մոնիկա ցու Սոլմս-Լաուբախ» հոդվածին։ |
|