Կվետա Պացովսկա չեխ․՝ Květa Pacovská | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5] |
Վախճանվել է | փետրվարի 6, 2023[6][7] (94 տարեկան) |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Չեխիա |
Մասնագիտություն | գրող, քանդակագործ, նկարազարդող, նկարչուհի, գծանկարիչ և տպագրիչ |
Թեմաներ | Կերպարվեստ[2], տիպոգրաֆիկա[2], գրաֆիկա[2], իլյուստրացիա[2], գեղանկարչություն[2], քանդակագործություն[2] և դեռահասական գրականություն[8] |
Պարգևներ | |
Զավակներ | Štěpán Grygar?[6] |
Květa Pacovská Վիքիպահեստում |
Կվետա Պացովսկա (չեխ․՝ Květa Pacovská, հուլիսի 28, 1928[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5] - փետրվարի 6, 2023[6][7]), չեխ նկարիչ, քանդակագործ, նկարազարդող, գրաֆիկական դիզայներ, ուսուցիչ[10]։ Մանկական գրականության մեջ իր ունեցած ավանդի համար 1992 թվականին արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի։
Կվետա Պացովսկան ծնվել է Պրահայում։ 1947 թվականին ավարտել է Պրահայի Գրաֆիկայի պետական պետական դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Պրահայի Կիրառական արվեստի համալսարանում։ Չեխ նկարիչ, քանդակագործ, չեխական կուբիզմի խոշորագույն ներկայացուցիչ Էմիլ Ֆիլայի ղեկավարությամբ սովորել է մոնումենտալ նկարչություն։ 1952 թվականին ավարտել է ուսումը և զբաղվել մանկական գրքերի և ամսագրերի նկարազարդմամբ։
Կվետա Պացովսկան ամուսնացած է եղել հայտնի գրաֆիկական դիզայներներ Միլան Գրիգարայի հետ։ Նրանց երեխաները նույնպես արվեստի հետ կապված մասնագիտություններ են ընտրել․ Ստեփանը դարձել լուսանկարիչ, Անդրեյը՝ գրաֆիկական դիզայներներ։ Գրքի նկարազարդումների շնորհիվ Կվետա Պացովսկայի անունը հայտնիություն է ստացել մի շարք երկրներում։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են Չեխիայում և Չեխիայից դուրս ցուցահանդեսներում։
Կվետա Պացովսկան արժանացել է մի շարք կարևոր միջազգային մրցանակների, այդ թվում Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի, որը նա ստացել է Երիտասարդների գրքերի միջազգային խորհրդի (IBBY) կողմից։
1993 թվականին նկարչուհին արժանացել է նաև «Ոսկե նամակ» մրցանակին՝ «Տարվա ամենագեղեցիկ գիրքը» անվանակարգում՝ իր «Թղթե դրախտ» գրքի համար, որը նվիրված է գերմանացի նկարիչ և գրող Կուրթ Շվիթերսին[11]։
Որպես հրավիրված պրոֆեսոր Կվետա Պացովսկան 1992-1994 թվականներին աշխատել է Բեռլինի արվեստի համալսարանում, իսկ 1998 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Քինգսթոնի համալսարանում։
Կվետա Պացովսկան մահացել է 2023 թվականի փետրվարի 6-ին[12]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվետա Պացովսկա» հոդվածին։ |
|