Հանս Հոթեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Hans Hotter |
Ծնվել է | հունվարի 19, 1909[1][2][3][…] Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | դեկտեմբերի 6, 2003[1][2][3][…] (94 տարեկան) Մյունխեն, Գերմանիա[4] |
Մասնագիտություն | օպերային երգիչ և դերասան |
Երգչաձայն | բաս-բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Hans Hotter Վիքիպահեստում |
Հանս Հոթեր (գերմ.՝ Hans Hotter, հունվարի 19, 1909[1][2][3][…], Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] - դեկտեմբերի 6, 2003[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիա[4]), գերմանացի օպերային երգիչ, բաս-բարիտոն։ Առաջին հերթին հայտնի է որպես գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների օպերաների համապատասխան դերեգերի կատարող (Վոտան, «Նիբելունգի մատանին»)։
Մյունխենում ուսումնասիրել է փիլիսոփայություն և եկեղեցական երաժշտություն, հայտնի տենոր Մատիաս Ռյոմերի մոտ սովորել է երգեցողություն։ Առաջին անգամ ելույթ է ունեցել Մյունխենում 1929 թվականին։ 1930 թվականին կայացել է երգչի օպերային առաջնաելույթը Տրոպաուում (Օպավա) (Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում կատարել է հռետորի դերերգը)։ 1932-1934 թվականներին հանդես է եկել Պրահայում, 1934-1938 թվականներին՝ Համբուրգի օպերայում (այստեղ մասնակցել է Վինֆրիդ Ցիլլիգի «Զոհը» օպերայի պրեմիերային), 1939 թվականից՝ Վիեննայի օպերայում։
1937 թվականից ընդգրկվել է Մյունխենի օպերայի թատերախմբում։ Մասնակցել է Ռիխարդ Շտրաուսի «Խաղաղության օրը» (հուլիսի 24, 1938 թ․, պարեկի դերերգ) և «Կապրիչիո» (հոկտեմբերի 28, 1942 թ․, Օլիվիեի դերերգ) օպերաների պրեմիերաներին։ Ակնկալվում էր նաև նրա մասնակցությունը «Դանայիի սերը» օպերայի պրեմիերային, սակայն պատերազմի պատճառով պրեմիերան հետաձգվեց և արդյունքում բեմադրվեց այլ կազմով։ 1941 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես երգացանկի կատարող՝ կատարելով Շուբերտի «Ձմեռային ճանապարհ» ցիկլը։
1939 թվականից հյուրախաղերով հանդես է եկել Փարիզում, 1940 թվականից՝ Միլանում, 1947 թվականից պարբերաբար ելույթ է ունեցել Լոնդոնում, 1949 թվականից՝ Բուենոս Այրեսում, 1950-1954 թվականներին՝ Նյու Յորքում։ Մասնակցել է Զալցբուրգի և Էդինբուրգի փառատոններում։ Երգչի կարիերայի գագաթնակետը պարբերապար ելույթներն էր Բայրեյթի փառատոնին (1952-1966)։
1971 թվականին մասնակցել է Գոթֆրիդ ֆոն Էյնեմի «Ծեր կնոջ այցը» օպերայի պրեմիերային Վիեննայի պետական օպերայում։
1972 թվականին պաշտոնապես ավարտել է օպերային կարիերան, սակայն դեռ երկար հանդես է եկել ոչ մեծ դերերով և շարունակում էր կատարել երգեր։ Լոնդոնում, Վիեննայում, Մյունխենում, Ցյուրիխում և Համբուրգում աշխատել է որպես օպերային ռեժիսոր։ 1977 թվականից Վիեննայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Հոթեր» հոդվածին։ |
|