Հասան Իբրահիմ Հաբիբի | |
Կուսակցություն՝ | Executives of Construction Party? և Freedom Movement of Iran? |
---|---|
Կրթություն՝ | Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և պետական ծառայող |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 29, 1937 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Վախճանի օր | հունվարի 31, 2013 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Հասան Իբրահիմ Հաբիբի (պարս.՝ حسن ابراهیم حبیبی,حسن حبیبی, հունվարի 29, 1937, Թեհրան, Իրան - հունվարի 31, 2013, Թեհրան, Իրան), պարսիկ պետական գործիչ։
Սոցիոլոգիա է սովորել Ֆրանսիայում[1][2]։ 2004 թվականի հոկտեմբերի 11-ից հանդիսանում էր պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ։ Իրանի մշակութային հեղափոխության խորհրդի անդամ։
1989-2001 թվականներին եղել է Իրանի առաջին փոխնախագահը։ 8 տարի աշխատել է նախագահ Ռաֆսանջանի հետ, հետագայում 4 տարի Խաթամի նախագահի հետ։ 2001 թվականին նրա պաշտոնը զբաղեցրեց Մոհամմադ Ռեզա Արեֆը։
Մինչ Իրանի փոխնախագահ դառնալը Հաբիբին զբաղեցրել է Իրանի արդարադատության նախարարի պաշտոնը։ 1979 թվականին Հասանը դարձավ Իրանի մշակութային հեղափոխության խորհրդի անդամ։ Հասան Հաբիբին մասնակցություն է ունեցել Իրանի Իսլամական հանրապետության սահմանադրության ստեղծման աշխատանքներին։
{{cite journal}}
: Check |jstor=
value (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասան Իբրահիմ Հաբիբի» հոդվածին։ |