Հարվի Միլքի ժամանակները անգլ.՝ The Times of Harvey Milk | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ[2] |
Թեմա | Հարվի Միլք[2], ԼԳԲՏ շարժում[2], ԼԳԲՏ+ իրավունքներ[2], ճանաչում[2], էմանսիպացիա[2], ԼԳԲՏ իրավունքները ԱՄՆ-ում[2] և սոցիալական անտեսանելիություն[2] |
Թվական | 1984 և հոկտեմբերի 31, 1985[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբ Էփշտեյն[1] |
Պրոդյուսեր | Ռոբ Էփշտեյն |
Սցենարի հեղինակ | Ռոբ Էփշտեյն |
Դերակատարներ | Հարվի Միլք[4], Դեն Ուայթ[4], Ջորջ Մոսկոնե[4], Դայեն Ֆայնսթայն[4], Ջերի Բրաուն[4], Ջիմի Քարթեր[4] և Դևիդ Ֆաուլեր[4] |
Օպերատոր | Ֆրենսիս Ռեդ |
Երաժշտություն | Մարկ Այշեմ |
Մոնտաժ | Ռոբ Էփշտեյն |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո |
Տևողություն | 90 րոպե |
«Հարվի Միլքի ժամանակները» (անգլ.՝ The Times of Harvey Milk), ամերիկացի ռեժիսոր Ռոբ Էփշթեյնի փաստավավերագրական ֆիլմն է, նկարահանվել է 1984 թվականին։
Իր փաստավավերագրական ֆիլմում Ռոբ Էփշթեյնը վերարտադրում է Հարվի Միլքի կյանքի պատմությունը, որը փոխանցվել է իր ժամանակակիցներից, 1970-ական թվականներիների Սան Ֆրանցիսկոյի դրամատիկական իրադարձությունների մասնակիցներից, ներկաներից։
Բացի Միլքի ընկերների և համակիրների կողմից հիշատակվող եղելություններից, ֆիլմում նաև օգտագորցվում են արխիվացված բազմաթիվ փաստավավերագրական կադրեր (հարցազրույցներ Հարվի Միլքի և քաղաքապետ Ջորջ Մոսկոնյեի, Դեն Ուայթի հետ։ Վերջինս էլ սպանել է այդ երկուսին:)
Ֆիլմում ներկայացված են կադրեր, որոնք նկարահանվել են Սան Ֆրանցիսկոյի ինքնավարության շենքում, Միլքի և քաղաքապետ Մոսկոնյեի սպանությունից անմիջապես հետո։ Սան Ֆրանցիսկոյի մասսայական ելույթների խրոնիկային կադրերը, հիշատակի բազմահազարանոց երթը տեղի են ունեցել 1978 թվականի նոյեմբերի 27-ի երեկոյան, սպանությունից հետո, 1979 թվականի մայիսի 21-ին («Սպիտակ գիշեր» ապստամբությունն, որը տեղի է ունեցել Դեն Ուայթի անսպասելի մեղմ դատավճռից հետո) և նաև զանազան այլ հնագիտական տեսաձայնագրություններ։
Այս ամբողջ նյութը տեղադրված է քրոնիկական կարգով և հնարավորություն է տալիս քայլ առ քայլ հետևել «Հարվի Միլքի ժամանակները» ֆիլմի պատմական իրադարձություններին։
Ֆիլմը պարունակում է բազմաթիվ մասշտաբային փաստավավերագրական կադրեր Սան Ֆրանցիսկոյի փողոցներից՝ նկարահանված Հարվի Միլքի ժամանակաշրջանում, բողոքի ցույցեր և հանրահավաքներ, որոնք տեղի են ունեցել 70-ականների վերջում, էքսկլյուզիվ կադրեր ընկերական հավաքույթներից, արխիվային հատվածներ տեղեկատվական ժապավեններից, հարցազրույց Հարվիի ուղեկիցների և ժամանակակիցների հետ։
Որոշ քննադատներ ֆիլմի մասին՝
Այս վերադարձը անցյալին ֆիլմը դարձնում է չափազանց կլանող, այն լույս է սփռում ամերիկյան տասնամյա մեծություն քաղաքի գործունեության և Միլքի ու Մոսկոնյեի կյանքի վրա, որի շնորհիվ այդ տեղը դարձել է ավելի ձգողական:(Ռոջեր Էբերտ)[6]
...Էպշտեյնի վավերագրական պատկերը թույլ է տալիս պատկերացնել, թե ի՞նչ մարդ էր Հարվի Միլքն, այն նույն Հարվին, ում պատկերը գրեթե աստվածացրել է Գաս Վան Սենթն իր կենսագրական ֆիլմում։ Որոշ մանրամասներ Միլքի կյանքից չեն հիշատակվում այստեղ ... Չնայած երկու ֆիլմերի միջև նմանության, գոյություն ունի հստակ նպատակային տարբերություն։ Վան Սենթի նկարը, դա Հարվի Միլքի դիմանկարը նկարելու փորձ է։ Էփշթեյնի ֆիլմը, ինչպես և հետևում է նրա վերնագրից,Միլքի ապրելու և մահվան ժամանակաշրջանի մասին է։ Տարբերությունը փոքր է, բայց այնպիսին է, որ երկու ֆիլմերը հիանալի լրացնում են միմյանց։ (Քեն )[7]
«Հարվի Միլկի ժամանակները» և «Հարվի Միլկ» ֆիլմերը շատ նման են հանդիսատեսի ընկալմամբ և ազդեցությամբ:Տարբերությունն այն է, որ դրանք տարբեր ժանրային կատեգորիաներում են։ Ռոբ Էփսթայնի ֆիլմն անկասկած որոշակի ազդեցություն է ունեցել Գաս Վան Սենթի և նրա գեղարվեստական "Հարվի Միլք" - ի վրա։
|