Հա Ջի Վոն կորեերեն՝ 전해림 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Դանկուկի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Հա Ջի Վոն (հանգըլ՝하지원, հունիսի 28, 1978[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։ Ունի մի եղբայր Ջուն Թե Սուն։
Հա Ջի Վոնը գործակալությունից նկարահանման առաջին հրավերը ստացել է, երբ նա դեռ սովորում էր ավագ դպրոցում։ Հետագայում նա ընդունվել է Սեուլում գտնվող Դանքուկի համալսարան, ավարտելով հեռուստատեսության բակալավրի աստիճանը։ Նախքան ֆիլմի առաջին դերը ստանձնելը, Հա Ջի Վոնը մասնակցել է ավելի քան 100 լսումների[2]։
Առաջին դերը դերասանուհին խաղացել է երիտասարդական շարքում 1996թ.` «New Generation Report: Adults Don’t Understand Us»: Առաջին կարևոր դերը դերասանուհու համար դարձավ դժվար պատանու բնույթը «Դպրոց-2» սերիալում։ 2000 թվականին Հա Ջի Վոնը հանդես եկավ թրիլլեր ժանրում, «Ճշմարտություն կամ մարտահրավեր» ֆիլմում, այդ դերը ստացավ մեկ ու կես հազար թեկնածուների ընտրության արդյունքում[3]։ Այս ֆիլի դերի համար դերասանուհին հաղթեց «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում, Grand Bell մրցանակաբաշխության և և Busan Film Criticism Award-ում:2001 թ. «Ditto» ֆիլմի դերի համար, Ջի Վոնը մրցանակ ստացավ` որպես «Կապույտ վիշապ» մրցանակի երկրերդ պլանի լավագույն դերասանուհի։
2003 թվականին Հա Ջի Վոնը խաղացել է «Փայլուն քարի առեղծվածը» պատմական դրամայի մեջ` Չհե Օկ դետեկտիվի դերում։ Ֆիլմը հայտնվեց ամենահաջող և հայտնի սերիալների առաջին տասնյակում, իսկ դերասանուհին արժանացել է MBC հեռուստաալիքի բարձրագույն մրցանակին։ Հաջորդ տարի դերասանուհին նկարահանվել է «Բալիի հիշողությունները» մելոդրամայում, որպես ուղեկցող աղջիկ Լի Սու Ջոն։ Այս դերը Ջի Վոնին հաղթանակ բերեց, որպես լավագույն դերասանուհի Baeksang Arts Awards-ում։
2006թ. դերասանուհին նկարահանվել է Հուան Ջինի ժամանակաշրջանի պատմական դորամայում, որը հիմնվել է 16-րդ դարի Չոսոնում բնակվող և Հուան Ջինի բնույթի իրական կյանքի պատմության վրա, և համարվում է կորեական պատմության ամենահայտնի դինաստիան։ 2009թ.-ին Հա Ջի Վոնը դարձավ «Կապույտ վիշապ» մրցանակի հաղթող «Closer to Heaven» սերիալի դերի համար[4]։ 2012 թվականին Հա Ջի Վոնը նկարահանվել է «As One» սպորտային ֆիլմում, որտեղ նա հանդես է եկել հայտնի կորեացի թենիսիստ Հյուն Ջոն Հվայի դերում։ Նույն թվականինդերասանուհին հրատարակել է « At this moment »գիրքը, հուշերի գրարականության ժանրում[5]։ 2014 թվականին դերասանուհին նկարահանվեց «Կայսրուհի Կի» պատմական հեռուստասերիալում խաղալով գլխավոր դերը, որի համար Հա Ջի Վոնը ստացավ Daesang մրցանակը։
Տարի | Վերնագիր | Ալիք | Դեր |
---|---|---|---|
1996 | «New Generation Report: Adults Don’t Understand Us» | KBS | Դերասանուհի |
1998 | «Վիշապի արցունքները» | KBS | Նա Ին |
1999 | «Լուլաբիի փորձությունները» | KBS | Յոնգ Ուն |
1999 | «Դպրոց 2» | KBS | Ջանգ Սե Ջին |
2000 | «Գաղտնիք» | MBC | Լի Ջի Ին |
2001 | «Կյանքը հրաշքի նման» | KBS | Յու Խի Ջոն |
2002 | «Արևային օրեր» | KBS | Պակ Թե Գյոն |
2003 | «Փայլուն քարի առեղծվածը» | MBC | Չե Օկ |
2004 | «Բալիի հիշողությունները» | SBS | Լի Սու Ջոն |
2005 | «Նորաձևություն 70-х» | SBS | Կամեո |
2006 | «Հուան Ջին Ի» | KBS | Հուան Ջին Ի |
2010 | «Առողծվածային այգին» | SBS | Կիլ Ռա Իմ |
2012 | «Թագավորության երկու սրտերը» | MBC | Կիմ Հան Ա |
2013—2014 | «Կայսրուհի Կին» | MBC | Կայսրուհի Կի |
2015 | «Մեր չսիրահարված ժամանակները» | SBS | Օ Հա Նա |
2017 | «Լողացող հիվանդանոց» | MBC | Սոն Ին Ջե |
Տարի | Վերնագիր | ԴԵրը |
---|---|---|
2000 | «Ճիշտը կամ զանգը» | Հան Դա Հի |
2000 | «Այլ աշխարհից վրեժխնդրություն» | Ուն Ջու |
2000 | «Тоже» | Սո Հյոն Ջի |
2002 | «Հեռախոս» | Սո Ջի Ոն |
2002 | «Секса круглый ноль» | Ին Հյո |
2003 | «Չհաջողված ճակատագիր» | Հան Ջի Յուն |
2003 | «Չհաջողված ճակատագիր» | Հան Ջի Յուն |
2004 | «100 օր, պարոն Մեծամիտի հետ» | ԿԱն Հա Հյոն |
2004 | «Սերը ինչ գեղեցիկ է» | Յան Բոն Հի |
2005 | «Ամեն ինչ սիրո համար» | Կամեո |
2005 | «Երկար ոտքերով պապիկը» | Չա Յուն Մի |
2005 | «Դայակ» | քննիչ Նամ Սուն |
2007 | «Առաջին փողոցի հրաշքը» | Մուն Ռյոն |
2007 | «Секса круглый ноль 2» | Ին Հյո |
2008 | «Հիմարիկ» | Չի Հո |
2008 | «Վորջին նվերը» | Հո Ջոն |
2009 | «2012: Ջրհեղեղ» | Չանգ Յոն Հի |
2009 | «ԻՄ Սերը Ինձ հետ է» | Լի Ջի Սու |
2011 | «Սեկտոր 7» | Չա Հե Ջուն |
2012 | «Ինչպես մեկը» | Հյոն Ջոն Հուա |
2014 | «Որսորդուհիները» | Ջին Օկ |
2015 | «Արյուն վաճառողի առօրյան» | Հո Օկ Ռան |
2016 | «Վտանգելով կյանքը սիրո համար» | Հան Չե Ին |
2017 | «Մարդու որսը» | Ռոյն |
Տարի | Վերնագիր | Հեռուստաալիք |
---|---|---|
2002—2003 | «TV Entertainment Tonight»[6] | SBS |
2015 | «Առաջ քույրիկ»[7] | OnStyle |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հա Ջի Վոն» հոդվածին։ |
|