Հելենա Վեստերմարկ շվեդ.՝ Helena Westermarck | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1857[1][2] |
Ծննդավայր | Հելսինկի, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 5, 1938[3] (80 տարեկան) կամ ապրիլի 6, 1938[1] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Հելսինկի, Ֆինլանդիա[3] |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն |
Մասնագիտություն | նկարչուհի, գրող, խմբագիր և վիզուալ արտիստ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Անդամակցություն | Naiskagaali? |
Պարգևներ | |
![]() |
Հելենա Շառլոտա Վեստերմարկ (շվեդ.՝ Helena Charlotta Westermarck, նոյեմբերի 20, 1857[1][2], Հելսինկի, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 5, 1938[3] կամ ապրիլի 6, 1938[1], Հելսինկի, Ֆինլանդիա[3]), շվեդերեն ստեղծագործող ֆինն գրող, նկարչուհի, ֆեմինիստ գործիչ։
Ֆինն մարդաբան և սոցիոլոգ Էդվարդ Վեստերմարկի քույրը։
Հելենա Վեստերմարկը ծնվել է 1857 թվականին Հելսինկիում։ 1874-1877 թվականներին սովորել է Ֆինլանդիայի գեղարվեստի միության դպրոցում, որտեղ արժանացել է պրոֆեսոր Ադոլֆ ֆոն Բեքերի ուշադրությանը։ Դպրոցում հանդիպել է ֆինն նկարիչ Հելենա Շերֆբեկին։
1880 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ 1880-1881 թվականներին և 1884 թվականին սովորել է Կոլարոսի ակադեմիայում։ 1889 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում նկարչուհու «Strykerskor» ստեղծագործությունը մեծ արձագանքների է արժանացել։
Նկարչուհին Փարիզում թոքերի հիվանդություն է ձեռք բերել, բուժման փուլ անցել և, այլևս չկարողանալով նկարել, սկսել է գրել վերլուծական ակնարկներ «Finsk Tidskrift» ամսագրի համար։ Ավելի ուշ գրական ստեղծագործությունը դարձել է նրա հիմնական զբաղմունքներից մեկը, և 1890 թվականին Հելենա Վեստերմարկը հրապարակել է իր առաջին ժողովածուն։ 1900 թվականին լույս տեսած «I fru Ulrikes hem» («Տիկին Ուլրիկայի տանը») վեպը գրողի առաջին խոշոր աշխատանքն էր, որը բավականին հայտնի դարձավ։
1892 թվականին Ֆեմինիստների միության հիմնադրումից հետո գրողը դարձել է նրա առաջին անդամներից մեկը[4]։ 1895 թվականին Հելսինկիում հիմնադրվել է կանանց իրավունքների հանրային քննարկմանը նվիրված «Nutid» ամսագիրը[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Վեստերմարկ» հոդվածին։ |
|