Հեքիաթ մթության մասին ռուս.՝ Сказка про темноту | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2009 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | ՆԻկոլայ Խոմերիկի[1] |
Դերակատարներ | Ալիսա Խազանովա, Բորիս Կամորզին, Յուրի Սաֆարով և Լարիսա Բելոբրովա |
Օպերատոր | Ալիշեր Խամիդխոջաև |
Պատմվածքի վայր | Ռուսաստան |
Տևողություն | 76 րոպե |
IMDb | ID 1426384 |
«Հեքիաթ մթության մասին» (ռուս.՝ «Сказка про темноту»), ռեժիսոր Նիկոլայ Խոմերիկիի դրամատիկական ֆիլմը, որը նկարահանվել է 2009 թվականին Վլադիվոստոկում։
Ֆիլմը ցուցադրվել է միջազգային (2009 թվականի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի մասնակից)[2][3] և ռուսական կինոփառատոններում («Կինոտավր-2009»՝ Տղամարդու լավագույն դերի համար մրցանակ Բորիս Կամորզինին)[4]։
Անչափահասների գործերով տեսչության աշխատակից Անգելինան ապրում է Վլադիվոստոկում՝ Ճապոնական ծովի ափին։ Փողոցներում գիշեր-ցերեկ երիտասարդ, գեղեցիկ, եռանդուն տղամարդիկ և կանայք տարված են նույն հոգսով՝ ծանոթանալ, սիրահարվել։ Գելան բոլորովին միայնակ է։ Նա ուշադրություն չի դարձնում իր մենակության վրա՝ իր սիրտը սնուցելով իր աշխատանքի ջերմությամբ. աշխատանքի ընթացքում Անգելինան շատ է շփվում դժվար երեխաների հետ, փորձում է նրանց հետ լինել քնքուշ, սիրալիր և ուրախանում է նրանց հիացմունքով։
Բայց մի օր փոքրիկ հիվանդ տղան ասում է Գելային, որ նա «չոր ծեր պառավ» է։ Դա հերոսուհու համար դառնում է ճշմարտության հետ առերեսման պահ, տղայի խոսքերը կարծես մարտահրավեր են նրա համար, և նա որոշում է փոխվել։ Որոշում է վերջ տալ իր մենակությանը։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|