Երկիր | Կանադա[1] Գերմանիա[1] Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] ՀԱՀ[2] |
---|---|
Ժանր | դրամա[3][2] և թրիլեր[3][2] |
Թեմա | նացիստներ որսացող |
Թվական | դեկտեմբերի 31, 2015[1][4], հոկտեմբերի 27, 2015[5], հոկտեմբերի 10, 2015[5], մարտի 24, 2016[5] և հուլիսի 14, 2016[6] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ատոմ Էգոյան[1][2][7][…] |
Սցենարի հեղինակ | Բենջամին Ավգուստ |
Դերակատարներ | Քրիստոֆեր Փլամեր[1][8][7], Դին Նորիս[8][7], Մարտին Լանդաու[8][7], Հենրի Չերնի[8][7], Յուրգեն Պրոխնով[8], Բրունո Գանց[8][7], Ջեյմս Քեյդ[8][7], Նաթալի Քրիլ[8], Փիթեր ԴաՔունհա[8][7], Քիմ Ռոբերթս[8], Բրենդան Գալ[8], Սուգիթ Վարուհեսե[8], Հայնց Լիվեն[8] և Լիզա Բալկան[8] |
Օպերատոր | Փոլ Սարոսի[1] |
Երաժշտություն | Մայքլ Դաննա[1] |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Ալբերտա և Օնտարիո |
Տևողություն | 94 րոպե[7] |
Շահույթ | 3 692 491 $[9] |
Պաշտոնական կայքէջ |
Հիշել (անգլ.՝ Remember), 2015 թվականին կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի Բենջամին Ավգուստի սցենարով նկարահանած հոգեբանական դրամա-թրիլերը՝ Քրիստոֆեր Պլամմերի գլխավոր դերակատարմամբ։
Նյու Յորքի մի ծերանոցում բնակվում է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը վերապրած Մաքս Ռոզենբաումը՝ ծերունական հիշողության կորստով տառապող Զև Գութմանի հետ։ Մաքսն անընդհատ հիշեցնում է Զև Գութմանին, որ նրանց ընտանիքները ոչնչացվել են Աուշվիցում՝ բլոկֆյուրեր Օտտո Վալիշի կողմից, ով կեղծ փաստաթղթերով կարողացել է ԱՄՆ ներգաղթել և խուսափել պատժից։ Մաքսը համոզում է Զև Գութմանին, որ պետք է գտնել Վալիշին և վրեժխնդիր լինել նրանից՝ իրենց ոչնչացված ընտանիքների համար։ Մաքսը իր երկարատև պրպտումների շնորհիվ կարողացել էր գտնել չորս անձանց, որոնք համապատասխանում են Վալիշի նկարագրությանը և այս տվյալները հանձնում է Զևին, ով փախչում է ծերանոցից և ձեռնամուխ լինում իր առաքելության իրագործմանը։
Դերակատար | Հերոս |
---|---|
Քրիստոֆեր Պլամմեր | Զև Գութման |
Բրունո Գանց | Ռուդի Կուրլանդեր (1) |
Յուրգեն Պրոխնով | Ռուդի Կուրլանդեր (4) |
Հայնց Լիվեն | Ռուդի Կուրլանդեր (2) |
Հենրի Չերնի | Չարլզ Գութման |
Լիզա Բալկան | Ռեբեկա Գութման |
Դին Նորրիս | Ջոն Կուրլանդեր |
Մարտին Լանդաու | Մաքս Ռոզենբաում |
Քիմ Ռոբերթս | Փաուլա |
Սոֆիա Մելլս | Մոլլի |
Փիթեր ԴաՔունհա | Թայլեր |
Ամանդա Սմիթ | Սելի |
Ստեֆանի Կիմբեր | Ինգե |
Ջանեթ Պորտեր | Մոլլիի մայրը |
|