Հիջաբներով ֆուտբոլ անգլ.՝ Football Under Cover | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] և ֆիլմ ֆուտբոլի մասին |
Թեմա | ֆուտբոլ |
Թվական | 2008 և ապրիլի 24, 2008[2] |
Լեզու | գերմաներեն, պարսկերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Այատ Նաջաֆի[3] և David Assmann?[3] |
Օպերատոր | Էնն Միսելվից |
Տևողություն | 86 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Հիջաբներով ֆուտբոլ (անգլ.՝ Football Under Cover, գերմ.՝ Anstoß in Teheran), Դավիդ Ասմանի և Այաթ Նաջաֆիի գերմանական վավերագրական ֆիլմը Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի առաջին միջազգային ելույթի մասին։ Բեռլինի 58-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ (2008) արժանացել է երկու մրցանակի. «Թեդի» կինոմրցանակի որպես լավագույն վավերագրական ֆիլմ[4] և «Թեդի»՝ հանդիսատեսի համակրանք անվանակարգում[4]։ Ֆիլմը նաև արժանացել է ԼԳԲՏ «Աութֆեսթ» կինոփառատոնի մրցանակի (2008) և «Prix Europa» մրցանակի (2009)[4]:
Ֆիլմը պատմում է Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի միջազգային առաջին ելույթի մասին՝ Բեռլինի Քրոյցբերգ շրջանի սիրողական թիմի դեմ։ Ֆիլմի առաջին մասում հանդիսատեսը ծանոթանում է երկու թիմերի հետ և հետևում է հերոսուհիների՝ խաղը կազմակերպելու փորձերին։ Ֆիլմի երկրորդ հատվածում գերմանական թիմը մեկնում է Թեհրան, և 2006 թվականի ապրիլի 26-ին կայանում է այդ խաղը[5]։ Խաղի ընթացքում ինչպես իրանուհի, այնպես էլ գերմանացի ֆուտբոլիստուհիները պետք է հիջաբ կրեն (ավանդական իսլամական կանանց գլխաշոր), ինչպես նաև պետք հագնեն երկար թևքեր ունեցող մարզաշապիկներ և երկար տաբատներ[6].
|