Ստեղծում | 2004 ![]() | |
---|---|---|
Երկիր | Կանադա ![]() | |
Պաշտոնական կայք | feministvoices.com ![]() |
Հոգեբանության ֆեմինիստական ձայներ (անգլ.՝ Psychology's Feminist Voices, PFV), առցանց, մուլտիմեդիա թվային արխիվ, որը պարունակում է անցյալի հոգեբան կանանց և ժամանակակից ֆեմինիստ հոգեբանների մասին տեղեկություններ, հոգեբաններ, ովքեր ձևավորել և շարունակում են փոխակերպել հոգեբանության բնագավառները[1]։ Այն պարունակում է նյութերի լայն շրջանակ, ներառյալ օրիգինալ կենսագրական պրոֆիլներ, բանավոր հարցազրույցների սղագրություններ, տեսանյութեր, ժամանակացույցեր, աշխատություններ, ուսումնական ռեսուրսներ և օրիգինալ 40 րոպեանոց վավերագրական ֆիլմ՝ Միացյալ Նահանգներում ֆեմինիստական հոգեբանության առաջացման և ներկայիս կարգավիճակի վերաբերյալ[2]։ Ծրագիրը շարունակաբար ընդլայնվում է և ներկայումս ունի տվյալների բազա, որը պարունակում է ավելի քան 250 հոգեբանների պրոֆիլներ ամբողջ աշխարհից։
PFV-ն նաև առցանց դասավանդման ռեսուրս է, որտեղ կան օրինակելի ուսումնական պլաններ հոգեբանության պատմությունը ֆեմինիստական տեսանկյունից թեմայով, դասավանդման ուղեցույցներ PFV նյութերը գենդերային դասընթացների, պատմության և հոգեբանության մեջ ներառելու համար, առաջադրանքներ, ձեռնարկներ և ուսուցման տեսանյութեր[3][4]։
PFV-ն անվճար ռեսուրս է, և հարցազրույցները, բոլոր ձայնագրությունները ներբեռնելի են որպես .pdf ֆայլեր, բոլոր վիդեո ֆայլերը հասանելի են կայքում և psychsfeministvoices YouTube ալիքում[5]։ Բոլոր հարցազրույցների սղագրությունների հեղինակային իրավունքը պատկանում է Feminist Voices-ին[6], բացառությամբ նշված դեպքերի։
«Հոգեբանության ֆիմինիստական ձայները» /Psychology's Feminist Voices/ նախագիծը հիմնադրվել է Ալեքսանդրա Ռազերֆորդի կողմից 2004 թվականին[7]։ Այն սկիզբ առավ ժամանակակից հոգեբան-ֆիմինիստերի հետ բանավոր հարցազրույցների հավաքածուից․ դրանցից շատերը 1970-ական թվականների սկզբներին ֆիմինիստական հոգեբանության հիմքը դարձան ԱՄՆ-ում և Կանադայում։ Այնուհետև, այն արագ ընդլայնվեց՝ ընդգրկելով ավելի մեծ նպատակ․ հոգեբանության պատմության ողջ ընթացքում կանանց փաստաթղթավորում, ֆեմինիստ հոգեբանների մեծ ու բազմազան ընտրանք՝ գենդերի, կանանց և ֆեմինիզմի ազդեցության համապարփակ պատկերացում ստեղծելու համար, հոգեբանության, որպես գիտության և մասնագիտական ոլորտի, զարգացման մասին[8][9]։ Առցանց ռեսուրսը` www.feministvoices.com, գործարկվել է 2010 թվականին և այժմ ունի համապատասխան ֆեյսբուքյան կայք, YouTube-ի ալիք և Twitter-ի հոսք։
Այս նախագիծը ստեղծվել է Յորքի համալսարանում, Տորոնտո, Կանադա։ Այն ֆինանսավորում է ստանում Կանադայի Սոցիալական և հումանիտար գիտությունների հետազոտական խորհրդի կողմից և ճանաչված է Կանանց հոգեբանության ընկերության, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի (APA) 35-րդ բաժնի, հոգեբանության պատմության միության, APA -ի 26-րդ բաժնի,Կանադական հոգեբանական ասոցիացիայի և հոգեբան-կանանց ասոցիացիայի կողմից[10]։
«Հոգեբանության ֆեմինիստական ձայները» թվային արխիվն ունի երկու հիմնական բաժին՝ «Կանայք անցյալում» (1848–1950)[11] և «Ֆեմինիստները ներկայում» (1950 – մինչ օրս)[12]։ «Կանայք անցյալում» բաժինը պարունակում է կանանց պրոֆիլներ, ովքեր ստացել են իրենց դոկտորական աստիճանը հոգեբանության ոլորտում մինչև 1950 թվականը։ «Ֆեմինիստները ներկայում» բաժնում ներկայացված են ֆեմինիստ հոգեբանների պրոֆիլներ, ովքեր դոկտորական աստիճան են ստացել 1950 թվականից հետո և կան նրանց հետ հարցազրույցներ[13]։ Երկու բաժիններն էլ պարունակում են հետևյալ ենթաբաժինները.
Պրոֆիլներ. Յուրաքանչյուր հոգեբան ունի պրոֆիլի էջ, որը պարունակում է տվյալներ վերջինիս կենսագրության, ուսուցման, անդամակցության մասին, լրատվամիջոցների հղումներ, լուսանկարներ և ընտրված աշխատանքների ցանկ։ «Ֆեմինիստները ներկայում» բաժնի պրոֆիլները սովորաբար ներառում են նաև PFV թիմի կողմից անցկացված հարցազրույցների ձայնագրություններ և տեսահոլովակներ։
Ժամանակագրություն. Տրամադրում է ֆեմինիստական պատմության և հոգեբանության հիմնական իրադարձությունների ժամանակագրությունը՝ սկսած 1848 թվականին Սենեկա Ֆոլսի կոնվենցիայից մինչև վերջին իրադարձությունները, օրինակ, Կանանց և աղջիկների թրաֆիքինգի մասին զեկույցի հրապարակումը Կանանց հոգեբանության միության հատուկ կոմիտեի կողմից[14]։
Ռեսուրսներ. Ներառում է աշխատություններ, ուսումնական նյութեր, կայքեր և արխիվներ՝ համապատասխան հավաքածուներով։ Այս բոլոր ռեսուրսները կոչված են ծառայելու որպես մեկնարկային կետեր հոգեբանության և գիտության մեջ կանանց առաջընթացի, ինչպես նաև ֆեմինիզմի պատմության ուսուցման և հետազոտության համար։ Ներկայացվում է նաև ուսուցման օրիգինալ տեսաշար՝ «Ֆեմինիստ հոգեբանները խոսում են ... մասին»[15]։ Շարքի առաջին տեսահոլովակը վերաբերում է կանանց հոգեկան առողջությանը[16] և ֆեմինիստական թերապիային։
Որոնման էջ. Կայքի բովանդակությունը որոնելի է ըստ հիմնաբառի, անվան, ծննդյան և մահվան ամսաթվերի, վերապատրաստման վայրի և պատկանելության[17]։ Այս էջը ներառում է նաև «Հայտնի հոգեբաններ» պտտվող պաստառը[18]։
Տեսանյութի ռեսուրսներ. Ֆեմինիստական հոգեբանության փոփոխվող դեմքը[19] վավերագրական ֆիլմ է, որն օգտագործում է արխիվային նյութեր և հարցազրույցներ՝ ուսումնասիրելով ֆեմինիստական հոգեբանության ծագման ու ձևավորման նախադրյալները[2]։ Անհատ հոգեբանների հարցազրույցների օրիգինալ հոլովակները կարող եք գտնել նաև PFV-ի YouTube-ի ալիքում[20]։