Հովանավորը անգլ.՝ The Protector | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ[1][2], թրիլեր, մարտարվեստի մասին ֆիլմ, ոստիկան ընկերների մասին ֆիլմ, կինոկատակերգություն, դրամա և դետեկտիվ ֆիլմ |
Թեմա | Նյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ |
Թվական | հունիսի 15, 1985[3], հունիսի 22, 1985[3] և հունվարի 9, 1986[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | James Glickenhaus?[1][2] և Ջեքի Չան[4] |
Պրոդյուսեր | Ռեյմոնդ Չոու և Լեոնարդ Հո |
Սցենարի հեղինակ | James Glickenhaus? |
Դերակատարներ | Ջեքի Չան[2], Դեննի Այելլո[2], Ռոյ Չիաո, Մուն Լի, Jesse Cameron-Glickenhaus?, Richard Clarke?[5], Ջոն Սպենսեր[4], Մայք Սթար[4], Փոլ Լոուրենս Սմիթ[4], Sally Yeh?[4], Թրեյ Ուիլսոն[4], Բեքի Էնն Բեյքեր[4], Ֆուն Հակ Կյոն[4] և Bill Wallace? |
Օպերատոր | Մարկ Իրվին |
Երաժշտություն | Ken Thorne? |
Պատմվածքի վայր | Հոնկոնգ և Նյու Յորք |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 91 րոպե |
«Հովանավորը» (անգլ.՝ The Protector, հայտնի է նաև որպես «Պաշտպան»), ԱՄՆ-ի և Հոնկոնգի համատեղ արտադրած քրեական թրիլլեր Ջեքի Չանի մասնակցությամբ։ Ամերիկյան կինոշուկա ներթափանցելու նրա երկրորդ («Մեծ ծեծկռտուքից» հետո) և կրկին անհաջող փորձը։
Բիլլի Վոնգը (Ջեքի Չան) Նյու Յորքի ոստիկան է` ծագումով Հոնկոնգից: Նա կանգ չի առնի ոչ մի դժվարության ու վտանգի առաջ, իսկ հանցագործին բռնելու համար չի վախենա խախտել վերադասի հրամանները։ Գիշերային հերթապահությունից հետո նա և իր գործընկերը կանգնում են սրճարանում, որը մի քանի ավազակներ որոշել էին թալանել: Հետագա փոխհրաձգության ժամանակ Վոնգի գործընկերը մահանում է։ Վրեժխնդրության ծարավով տարված՝ նա, այնուամենայնիվ, բռնում է հանցագործներին, սակայն ոստիկանական բազմաթիվ կանոններ խախտելու համար միայն նկատողություն է ստանում վերադասի կողմից։
Ավելի ուշ ազդեցիկ միլիոնատիրոջ աղջկան առևանգում են էլիտար նորաձևության ցուցադրության ժամանակ։ Նույն երեկույթում Բիլլին աշխատում էր որպես անվտանգության աշխատակից իր նոր գործընկեր Գորոնիի(Դենի Այելո) հետ։ Նրանց հանձնարարված է գտնել աղջկան։ Հետքերը տանում են դեպի Հոնկոնգ, որտեղ նրանք իմանում են, որ այս ամենում ներգրավված են խոշոր թմրանյութերի առևտրականները։
Դերասան | Դեր |
---|---|
Ջեքի Չան | դետեկտիվ Բիլլի Վոն |
Դենի Այելլո | Դեննի Գարոնի |
Մունն Լի | Սու Լին |
Ռոյ Չաո | Գարոլդ Կո |
Պիտեր Յան | Լի Հինգ |
Հատկապես այս ֆիլմի համար պրոդյուսերներ Դեյվիդ Չանը և Անդրե Մորգանը հրավիրեցին Ջեքի Չանին առաջարկելու իր կերպարը որպես ամուր, լուրջ և դաժան տղայի՝ Քլինթ Իսթվուդի ոճով։ Ջեկի Չանը չի համաձայնել՝ վստահեցնելով, որ իր երկրպագուները նախընտրում են անհոգ ու ամենևին էլ դաժան հերոսի։ Չնայած այս ամենին՝ ֆիլմը նկարահանվել է պրոդյուսերների առաջարկած ոճով։
Նյու Յորքում նկարահանվել են փողոցային տեսարանների միայն մի փոքր մասը և որոշ փակ տեսարաններ: Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Հոնկոնգում, նույնիսկ ֆիլմի բացումը՝ բարի փոխհրձգության տեսարանը, նկարահանվել է Հոնկոնգում։
Նկարահանումների ընթացքում Ջեքի Չանը սկսեց ստեղծագործական տարաձայնություններ ունենալ ռեժիսոր Ջեյմս Գլիկենհաուսի հետ։ Ջեքի Չանը զարմացած էր այն փաստի վրա, որ Գլիկենհաուսն ընդամենը 4 օր է ծախսել՝ նկարահանելով կռվի տեսարանները, այն ինչ, Ջեքի Չանը իր իսկ ֆիլմերում մեկ լուրջ կռվի վրա առնվազն քսան օր էր ծախսել։ Նույնիսկ երբ դրվագը զզվելի է ստացվել (Ջեքիի կարծիքով), Գլիկենհաուսը պարզապես պնդել է. «Ամեն ինչ լավ է: Հաջորդ տեսարանը»։ Երբ Ջեքին առաջարկեց իր օգնությունը տեսարաններ բեմադրելիս, Գլիկենհաուսը հրաժարվեց՝ հաշվի չառնելով «փորձարարական չինացիներից»։ Ինչ-որ պահի Չանը նույնիսկ լքեց նախագիծը, սակայն վերադարձավ՝ իր գործակալի պնդմամբ։ Բացի այդ, նա չի կարողացել խզել պայմանագիրը և ստիպված է եղել մինչեւ վերջ մասնակցել ֆիլմին։
Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ջեքի Չանը կոտրել է մատների ոսկորները և ձախ ձեռքի նախաբազուկը։
Ջեքի Չանը շատ դժգոհ էր եզրափակիչ ֆիլմից և վերադառնալով Հոնկոնգ՝ հրավիրեց Դենի Այելլոյին և Բիլ Ուոլասին, նորից նկարահանեց բազմաթիվ տեսարաններ, ինչպես նաև կտրեց դրանցից մի քանիսը՝ ի վերջո ստեղծելով ֆիլմի իր տարբերակը:
Տարբերությունները Հոնկոնգի տարբերակի և ամերիկյան տարբերակի միջև.
Չանի տարբերակը համեմատաբար հաջողակ էր Հոնկոնգում, սակայն անտեսվեց ամբողջ աշխարհում:
Չնայած մեծ գովազդին՝ «Հովանավորը» ձախողվել է ամերիկյան կինովարձույթում՝ հավաքելով ընդամենը 981,817 դոլար:
Ֆիլմի հոնկոնգյան տարբերակը կոմերցիոն առումով ավելի հաջողակ է ստացվել՝ HK-ում հավաքելով 13,917,612 դոլար, ինչը, սակայն, շատ ավելի քիչ է, քան Չանի բոլոր նախորդ աշխատանքները։
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)