Հովանոցասնկեր

Հովանոցասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Basidiomycota
Դաս Agaricomycetes
Կարգ Agaricales
Ընտանիք Agaricaceae
Ցեղ Հովանոցասնկեր
Լատիներեն անվանում
Macrolepiota (Scop.:Fr.) Singer, 1948
Տեսակ
Macrolepiota procera (Scop.) Singer, 1948


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հովանոցասնկեր (լատին․՝ Macrolepiota), գլխարկավոր ագարիկալ[1] սնկերի ցեղ։ Հայտնի է մոտ 11, Հայաստանում՝ 8 տեսակ։ Առավել տարածված են

  • Հովանոցասնկեր դաշտայինը (M. excoriata)
  • Հովանոցասնկեր բարձրը (M. procera),

Հանդիպում են անտառներում, դաշտերում, մարգագետիններում, այգիներում։ Աճում են հողի վրա՝ ամռանը և աշնանը։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր հովանոցասնկերի գլխարկը (տրամագիծը՝ 40 սմ) ձվաձև է, ապա՝ հովանոցանման, կենտրոնում՝ թմբիկով, հիմնականում՝ չոր, սպիտակավուն, մոխրագորշավուն (կենտրոնում՝ ավելի մուգ)՝ խոշոր դարչնագորշագույն թեփուկներով ծածկված թելանման եզրերով։

Պտղամիսը սպիտակ է, փըխրուն՝ թույլ սնկային հոտով և ընկույզի համով։ Թիթեղները ջինջ սպիտակ են (ի տարբերություն շամպինյոնի), ոտիկից առանձնացված են օղակով (կոլարիում)։ Ոտիկը (երկարում է՝ 50 սմ, հաստանում է՝ 1,5-3 սմ) պատված է սպիտակավուն, գորշ թեփուկներով։ Գլանաձև է, սնամեջ, հիմքում՝ պալարաձև հաստացած, վերին մասում ունի լայն շարժուն օղակ։

Գիտական հոմանիշներ (հետերոտիպեր).

Դասի անվանումը ծագել է հին հունարեն՝ μακρός-ից - «մեծ» և Lepiota դասի անվանումից։

Տեսակների ցուցակը ըստ «Species Fungorum» բազայի տվյալների[2]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտելի են. հիմնականում օգտագործվում են Երիտասարդ պտղամարմինների գլխարկները՝ թարմ, աղ և թթու դրած։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Раньше относили к семейству Կաղապար:Bt-ruslat, который выделяли из шампиньоновых вместе с ещё несколькими родами. Сам же род Macrolepiota в некоторых системах объединяли с родом Lepiota.
  2. поиск на http://www.speciesfungorum.org с помощью http://www.catalogueoflife.org

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вассер С. П. Флора грибов Украины. Агариковые грибы / отв. ред. И. А. Дудка. — К.: «Наукова думка», 1980. — С. 292—306.
  • Вавриш П.О., Горовой Л.Ф. Грибы в лесу и на столе. — К.: «Урожай», 1993. — С. 113—115. — ISBN 5-337-00728-9
  • Грибы: Справочник / Пер. с итал. Ф. Двин. — М.: «Астрель», «АСТ», 2001. — С. 64—69. — ISBN 5-17-009961-4
  • Henning Knudsen, Jan Vesterholt։ Funga Nordica. Agaricoid, boletoid, clavarioid, cyphelloid and gastroid genera. 2. Auflage. Nordsvamp, Kopenhagen 2012, ISBN 978-87-983961-3-0 (2 Bände).
  • Andreas Gminder, Armin Kaiser, German Josef Krieglsteiner։ Ständerpilze։ Blätterpilze II. In։ G. J. Krieglsteiner (Hrsg.)։ Die Großpilze Baden-Württembergs. Band 4, Eugen Ulmer, Stuttgart 2003, ISBN 3-8001-3281-8.
  • Egon Horak։ Röhrlinge und Blätterpilze in Europa. 6. Auflage. Elsevier, München 2005, ISBN 3-8274-1478-4.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։