Ձմեռային | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1913 |
Պատվիրատու | Նիկոլայ II[1] |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա և Համադ բին Խալիֆա ալ Թանի |
Հավաքածու | անհայտ |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Օրթոկլազ, ալմաստ, Քվարց, պլատին, ոսկի[2] և Դեմանտոիդ |
Բարձրություն | 10,2 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Ձմեռային» (ռուս.՝ Зимнее), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1913 թվականին[3] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[4]։
Այսօր «Ձմեռային» կայսերական ոսկերչական ձուն պատկանում է Կատարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Թանիին[5]։
«Ձմեռային» ոսկերչական ձուն տեղադրված է լեռնային բյուրեղապակուց պատրաստված հիմքին, որը ստեղծված է հալչող սառցաբեկորի տեսքով։ Որպես առվակներ օգտագործվել է պլատին և ադամանդ։ Ձուն նույնպես ստեղծված է լեռնային բյուրեղապակուց[6]։ Գագաթին լուսնաքար է տեղադրված։ Ձուն բաժանվում է երկու հավասար մասի, որոնք միմյանց են միանում ադամանդակուռ պլատինով։ Ձվի վրա մանրամասնորեն փորագրված է սառցե բյուրեղիկների տեսարան։
«Ձմեռային» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը պլատինե ցանցկեն զամբյուղն է՝ երկու բռնակով, որոնք զարդարված են վարդագույն ադամանդներով։ Զամբյուղում տեղադրված է ձնծաղիկների ծաղկեփունջ։ Յուրաքանչյուր ծաղիկ ստեղծված է սպիտակ քվարցից[7]։ Որպես ցողուն կիրառվել են ոսկե լարեր։ Տերևները պատրաստված են նեֆրիտից, իսկ դրանց մեջտեղի հատվածները՝ կանաչ քվարցից[8]։ Զամբյուղի հիմքին փորագրված է «Фаберже 1913» (Ֆաբերժե 1913) գրությունը[5]։
Նիկոլայ II կայսրը «Ձմեռային» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1913 թվականին՝ Զատկի տոնին[9]։ Ձուն արժեցել է 24600[8] կամ 25000[6] ռուբլի։ Այն ամենաթանկ[10] ձուն էր, որի համար երբեէ վճարել էին Ֆաբերժեին։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[11]։
1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին։ 1948 թվականին այն պատկանել է սըր Բերնարդ Էքսեինին։ Մեկ տարի անց «Ձմեռային» ոսկերչական ձուն գնում է Բրայեն Լեդբրուքը[12]։ Վերջինիս մահից հետո՝ 1975 թվականին ձվի մասին պատմությունը սկսում է լռել[11]։
Կրկին ձվի մասին սկսում են խոսել 1994 թվականին, երբ հայտնաբերվում է Լոնդոնում և փոխանցվում Քրիստիս աճուրդի տանը, որտեղից այն գնում է ամերիկացի մի գնորդ։
2002[13] թվականին Նյու Յորքի Քրիստիս[14] աճուրդի տանից ձուն գնում է Կատարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Թանին՝ 9 579 500 դոլարով[8]։
2005 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆինլանդիայի փոստը նամականիշներ թողարկեց՝ նվիրված այս ձվին[15]։
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձմեռային (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |