Մաբել Բիանկո

Մաբել Բիանկո
Ծնվել էապրիլի 25, 1941(1941-04-25) (83 տարեկան)
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԴել Սալվադոր համալսարան, Վալլե համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, կանանց իրավունքների պաշտպան և համաճարակաբան
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան
ԱնդամակցությունFEIM?[1]
ԱմուսինAldo Neri?[2]
Պարգևներ

Մաբել Բիանկո (իսպ.՝ Mabel Bianco, ապրիլի 25, 1941(1941-04-25)), արգենտինացի բժիշկ, որն իր գործունեությունը նվիրել է բարելավված առողջապահական ծառայություններին և սեռական կրթությանը կանանց հասանելիությունն ապահովելու համար պայքարելուն։ 1989 թվականին հիմնադրել է «Կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների հիմնադրամը» և շարունակել աշխատել որպես դրա նախագահ։ Հանդես է եկել որպես ակտիվիստ Լատինական Ամերիկայում ու աշխարհում և ՄԱԿ-ում առաջ քաշել կրծքագեղձի քաղցկեղին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, վերարտադրողական իրավունքներին ու սեռական հավասարությանը վերաբերող քաղաքականություն[4][5][6]։

Ծնվել է 1941 թվականին Բուենոս Այրեսում, 1958–1964 թվականներին բժշկություն է ուսանել Universidad del Salvador համալսարանում, 1968 թվականին հանրային առողջության մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի Universidad del Valle համալսարանում, իսկ 1971–1972 թվականներին մասնագիտացել է համաճարակաբանության և բժշկական վիճակագրության մեջ Լոնդոնի School of Hygiene & Tropical Medicine համալսարանում[7]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972–1976 թվականներին Բուենոս Այրեսի համալսարանի հանրային առողջության դպրոցում դասվանդելուց հետո 1981 թվականին Բուենոս Այրեսի Բժշկության ազգային ակադեմիայում ստեղծել է համաճարակաբանական հետազոտությունների կենտրոն[8]։

1983 թվականից Արգենտինայի առողջապահության նախարարությունում որպես խորհրդատու աշխատելու ընթացքում ծրագիր է ստեղծել «Կանանց, առողջության և զարգացման մասին» և աջակցել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի վավերացմանը։ Նպաստել է մայրական մահացության վերաբերյալ ուսումնասիրությանը, որը բացահայտել է, որ ընտանիքի պլանավորման բացակայության պայմաններում աղքատ կանայք ենթարկվում են հղիության պատահական արհեստական ընդհատումների վտանգին։ 1989 թվականին կառավարության փոխվելով պայմանավորված՝ հեռացել է առողջապահության նախարարությունից։ Նույն տարում ստեղծել է «Կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների հիմնադրամը» կանանց վերարտադրողական իրավունքների խթանման համար՝ որպես անվտանգ աբորտի մատչելիության բարելավման միջոց։ Չնայած կոնկրետ բարելավումներին, շատ դեպքերում աբորտը շարունակում էր ապօրինի լինել Արգենտինայում[4]։

Միջազգային հարթակում 1985 թվականին եղել է Նայրոբիի կանանց մասին համաշխարհային գիտաժողովի պատվիրակ, որից հետո ծառայել է որպես խորհրդի անդամ համամերիկյան առողջապահական կազմակերպությունում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, ՄԱԿ-ի կանանց զարգացման հիմնադրամում և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամում[7]։ Մասնակցել է նաև 1994 թվականին Կահիրեում տեղի ունեցած բնակչության և զարգացման հարցերի վերաբերյալ միջազգային գիտաժողովին, 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսին, 1995 թվականին Պեկինում կայացած կանանց մասին համաշխարհային գիտաժողովին ու 1995 թվականին Կոպենհագենում կայացած ՄԱԿ-ի սոցիալական զարգացման հանձնաժողովին։ 1994 թվականին օգնել է ստեղծել ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ՄԱԿ-ի համատեղ ծրագիր՝ լինելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված հետազոտությունների առաջատար[7]։

2001–2002 թվականներին գլխավորել է արգենտինական ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ծրագիրը և մասնակցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ՁԻԱՀ-ի վերահսկման նախագծին[7]։ 2012 թվականին ստեղծել և նախագահել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի կանանց վիճակի վերաբերյալ ՀԿ-ների հանձնաժողովը[9]։ Նաև ստեղծել և ղեկավարել է մի շարք այլ խմբեր, այդ թվում՝ Արգենտինայի կանանց առողջության ԱՀԻՊ ցանցը (Առողջություն, հզորացում, իրավունքներ և պատասխանատվություն)[10]։

Մաբել Բիանկոյի ստացած պարգևների ու պատվանշանների թվում են[7][10]՝

  • 2011 թվական․ «Newsweek» շաբաթաթերթի կողմից ընտրվել է «աշխարհը ցնցող 150 կանանց շարքում»
  • 2011 թվական․ «Women Deliver» շահերի խմբերի կողմից ընտրվել է որպես «ամենաոգեշնչող անհատականություններից մեկը կանանց և աղջիկների համար»
  • 2013 թվական․ Մարդու իրավունքների մշտական ժողովի կողմից արժանացել է "Dignity 2013" մրցանակի
  • 2017 թվական․ Կանանց կարգավիճակի ՀԿ հանձնաժողովի կողմից՝ «Առանձնահատուկ կին»[11]
  • 2019 թվական․ «2019 թվականի 100 ոգեշնչող և ազդեցիկ կանանցից մեկն ամբողջ աշխարհում» ըստ BBC-ի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Baena M. Mabel Bianco sobre los derechos de las mujeres en Argentina: “Milei lo ha desmantelado todo” (իսպ.) — 2024.
  2. https://www.lanacion.com.ar/sociedad/murio-aldo-neri-medico-sanitarista-y-exministro-de-salud-del-retorno-a-la-democracia-nid21092023/
  3. BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  4. 4,0 4,1 «Profile. Mabel Bianco: blazing a trail for women's reproductive rights» (PDF). The Lancet. 2006 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. «Dr. Mabel Bianco». Huffpost. 2011 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «BBC 100 Women 2019: Who is on the list this year?: Mabel Bianco». BBC News. 2019 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Argentine Candidate to the Committee on the Elimination of Discrimination against Women CEDAW» (PDF). FEIM.
  8. «Mabel Biaco» (PDF) (Spanish). El Precio de Salud. 2018 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Quién es Mabel Bianco, la médica que se retiró del Senado durante la exposición de Abel Albino» (Spanish). infobae. 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 «Quienes somos / Who we are». NGO CSW. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. «Mabel Bianco awarded Woman of Distinction of the Year». FEIM. 2017 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաբել Բիանկո» հոդվածին։