Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Մատիաս Նիկոլաս Աբերո Վիլլա | |||||||||||||||||
Ազգությունը | ուրուգվայցի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 9, 1990[1][2] (34 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մոնտևիդեո, Ուրուգվայ | |||||||||||||||||
Հասակ | 184 սմ | |||||||||||||||||
Քաշ | 81 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 3 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մատիաս Նիկոլաս Աբերո Վիլլա (իսպ.՝ Mathías Nicolás Abero Villan, ապրիլի 9, 1990[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Նասոնալ» ակումբի պաշտպան։
Աբերոն «Նասիոնալ» ակումբի սան է։ 2009 թվականին փորձաշրջան է անցել «Ռասինգ» ակումբի կազմում[3]։ 2010 թվականի փետրվարի 20-ին «Սերրիտո» ակումբի դեմ խաղում Մատիասը նորամուտն է նշել Ուրուգվայի առաջնությունում[4]։ 2011 թվականի մայիսի 7-ին «Դանուբիոյի» դեմ խաղում Աբերոն «Ռասինգի» կազմում իր առաջին գոլն է խփել[5]։ 2011 թվականին Մատիասը վերադարձավ «Նասոնալ»։ Օգոստոսի 27-ին «Սերրո» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել հարազատ ակումբի կազմում[6]։ Հոկտեմբերի 9-ի «Ռենտիստասի» դեմ մրցավեճում Աբերոն «Նասիոնալի» կազմում իր առաջին գոլն է խփել[7]։ Այդ մրցաշրջանում նա ակումբին օգնեց հաղթել Ուրուգվայի առաջնությունը։
2012 թվականի ամռանը Աբերոն տեղափոխվեց իտալական «Բոլոնիա» ակումբ։ Տրանսֆերը արժեցավ 900 հազար եվրո։ Սեպտեմբերի 1-ին «Միլանի» դեմ խաղում իր նորամուտը նշեց Սերիա Ա-ում[8]։ 2013 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար տեղափոխվեց «Ավելլինո 1912»։ Սեպտեմբերի 8-ին «Տերնանի» ակումբի դեմ խաղում նորամուտը նշեց Սերիա Բ-ում[9]։ Խաղալով ընդամենը երկու խաղ՝ Աբերոն վերադարձավ «Բոլոնյա», որը այդ ժամանակ դուրս էր մնացել էլիտայից։ 2014 թվականի հոկտեմբերի 18-ին «Վարեզե» ակումբի դեմ խաղում իր առաջին գոլը խփեց ակումբի կազմում[10]։
2015 թվականի ամռանը Աբերոն վերադարձավ «Նասիոնալ»։
2011 թվականին Մատիասը Գվալդախարեյում անցկացված Պանամերիկական խաղերում բրոնզե մեդալակիր դարձավ։ Առաջնությունում նա խաղաց Տրինիդադ և Տոբագոյի[11], էկվադորի[12], Մեքսիկայի[13], Արգենտինայի[14] և Կոստա Ռիկայի հավաքականների դեմ[15]։ Մեքսիկացիների և տրինիդադցիների դեմ խաղերում Աբերոն գոլ է խփել։
Ակումբային
Միջազգային
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|