Մալեքան (պարս.՝ ملکان), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևելյան Ադրբեջան օսթանում, Մալեքան շահրեստանի կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմել է 27 431 մարդ (2016)[1]։ Նախկինում կրել է Մալեքքանդի անունը։
Գտնվում է Արևելյան Ադրբեջան օսթանի հարավարևմտյան մասում` Թավրիզից 97 կմ հարավ, Բոնաբ և Միանդոաբ քաղաքները կապող ճանապարհի վրա։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 27 431 մարդ, որոնք կազմում էին 10 640 տնտեսություն։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։