Մայքլ Տեր-Պողոսյան

Մայքլ Տեր-Պողոսյան
Michel Ter-Pogossian
Ծնվել էապրիլի 21, 1925(1925-04-21)[1]
Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն
Մահացել էհունիսի 19, 1996(1996-06-19)[2][3] (71 տարեկան)
Փարիզ
ԳերեզմանԲեռլին
Քաղաքացիություն Վայմարյան Հանրապետություն և  ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում
Ալմա մատերՓարիզի համալսարան
Պարգևներ

Մայքլ Տեր-Պողոսյան (անգլ.՝ Michel Ter-Pogossian, ապրիլի 21, 1925(1925-04-21)[1], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն - հունիսի 19, 1996(1996-06-19)[2][3], Փարիզ), հայազգի ֆիզիկոս, գյուտարար, Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography (PET)) հայրերից մեկն է։ Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը ստեղծողներից մեկը (1975)[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր-Պողոսյանը ծնվել է Բեռլինում, եղել է իր ծնողների միակ զավակը։ Նրա ծնողները հաստատվել էին Գերմանիայում` փախչելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ նա երեխա էր։ Նա գիտական կոչումներ է ստացել Փարիզի համալսարանից և Ռադիումի ինստիտուտից։ 1946 թվականին արտագաղթում է ԱՄՆ Վաշինգտոնի սբ. Լուիսի անվան համալսարանում (Washington University of St. Louis) սովորելու համար։ Ավելի ուշ ընդունվում է նույն համալսարանի մեկ այլ ֆակուլտետ` Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոց (Washington University School of Medicine)։

Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը։ Տոմոգրաֆն օգտագործվում է քաղցկեղային գոյացության հայտնաբերման համար, ինչպես նաև՝ սրտային հիվանդությունների վերահսկման ժամանակ։ Այն հեղաշրջում առաջ բերեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման ասպարեզում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]