Մաջիդա ալ-Ռումի | |
---|---|
Մաջիդա ալ-Ռումի, 1991 | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ماجدة الرومي |
Ի ծնե անուն | Մաջիդա ալ-Ռումի Բառադաաի ماجدة الرومي برادعي |
Ծնվել է | 1956 դեկտեմբերի 13 Սուր |
Երկիր | Լիբանան |
Ժանրեր | արաբական, դասական, օպերային |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | արևելյան |
Գործունեություն | 1970-ականներից սկսած |
Լեյբլ | Rotana Music Group? և Universal Music Group |
Կրթություն | Լիբանանի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | magidaelroumy.com/#!/ |
Majida El Roumi Վիքիպահեստում |
Մաջիդա ալ-Ռումի (դեկտեմբերի 13, 1956, Kfarshima, Բաաբդայի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան, արաբ․՝ ماجدة الرومي), լիբանանցի սոպրանո երգչուհի և դերասանուհի։ Հայտնի է որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 16 տարեկանում՝ 1974 թվականին։ Ծնվել է հայտնի երգիչ Հալիմ ալ-Ռումիի ընտանիքում՝ Հարավային Լիբանանի Սուր քաղաքում[1]։
2015 թվականի հուլիսին Ջունիե քաղաքում տեղի ունեցած փառատոնին Մաջիդա ալ-Ռումին հանդես է եկել Ինգա և Անուշ Արշակյանների «Մենք ենք ու սարերը մեր» երգով՝ արաբերեն ու հայերեն տարբերակներով։ Դրանով նա հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաջիդա ալ-Ռումի» հոդվածին։ |
|