Մարգարետ Լորենս | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Jean Margaret Wemyss Laurence |
Ծնվել է | հուլիսի 18, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Neepawa, Մանիթոբա, Կանադա |
Վախճանվել է | հունվարի 5, 1987[1][4][5][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Selwyn, Peterborough County, Օնտարիո, Կանադա |
Մասնագիտություն | վիպասան, գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վինիպեգի համալսարան |
Ժանրեր | մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Diviners? |
Պարգևներ |
Մարգարետ Լորենս (անգլ.՝ Margaret Laurence, ի ծնե՝ Ջին Մրգարետ «Պեգի» Ուեմիս, հուլիսի 18, 1926[1][2][3][…], Neepawa, Մանիթոբա, Կանադա - հունվարի 5, 1987[1][4][5][…], Selwyn, Peterborough County, Օնտարիո, Կանադա), կանադացի անգլախոս գրող։
Նրա հայրը՝ փաստաբան Ռոբերտ Հարիսոն Ուեմիսն էր, իսկ մայրը՝ Վերա Ջին Սիմպսոնը։ Երբ նա 4 տարեկան էր, մահացավ նրա մայրը, իսկ հայրը ամուսնացավ նրա քրոջ՝ Մարգարետ Քեմպբիլ Սիմպսոնի հետ, ով ուսուցչուհի էր, այնուհետև դարձավ գրադարանավարուհի։ Մոր մահից 5 տարի անց մահանում է նաև Մարգարետի հայրը։
Այդ ժամանակ Պեգին իր խորթ մոր շնորհիվ 15 տարեկանում սկսում է հոդվածներ գրել Նիպավի համալսարանի միջնակարգ դպրոցի Բլեք նդ Գոլդ թերթի համար։
1944 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը (անգլ.՝ High School), նա պատրաստվում էր ժամանակակից Վինիպեգի համալսարանում ստանալ բակալավրի աստիճան արվեսների բաժնում, ինչը տեղի է ունենում 1947 թվականին։
1947 թվականի սեպտեմբերի 13-ին նիպավյան եկեղեցում նա ամուսնանում է Ջոն Ֆերգյուստ Լորենսի հետ։ Այնուհետև որոշ ժամանակ անցկացնում Աֆրիկայում և Անգլիայում, և վերադառնում է Կանադա։
Նրա ստեղծագործություններում հետազոտվում են անգլոկանադական հասարակության մեջ մարդկանց և հատկապես կանանց դիրքին վերաբերող թեմաներ։ Նրա մի շարք վեպեր կապված են Մանիտոբում գտնվող հորինված Մանավակա գյուղի հետ, չնայած կերպարները ծագում են երկրի տարբեր շրջաններից՝ Վանկուվերից մինչև Օնտարիա։
Տառապելով թոքերի քաղցկեղից 1987 թվականի հունվարի 5-ին Մարգարետը իր տանը ինքնասպանություն է գործել։
|